среда, 22 ноября 2017 г.

Բառեր երեխաների համար



Բարկանալը նորմալ է: Ես կօգնեմ քեզ հանգստանալ:

Տխրելը նորմալ է: Ես կնստեմ քո կողքին:
Դա նորմալ է՝ ինքդ քեզ հիասթափված զգալը: Ես էլ եմ դա զգացել:

Դա նորմալ է:
Ինձ դուր է գալիս, թե դու ինչպիսին ես:
Դու կարևոր ես ինձ համար:
Ես լսում եմ:
Ես այստեղ եմ:
Դու պարտավոր չես ինձ երջանիկ դարձնել:
Դու ավելին ես, քան քո զգացմունքները, որովհետև դրանք կանցնեն, կգնան:
Ես կարող եմ կառավարել զգացմունքներս, անկախ այն բանից, թե ինչքան ուժեղ են դրանք:
Ես ցանկանում եմ նայել, թե ինչպես ես դու խաղում:
Իհարկե, ես կմիանամ քեզ:
Արի ես պառկեմ քեզ հետ:
Դու ստիպում ես ինձ ժպտալ:
Ես հավատում եմ քեզ:
Ես վստահում եմ քեզ:
Դու կարող ես հաղթահարել այս ամենը:
Դու անթերի չես, և ես նույնպես, բայց մեր սերը ամբողջական է:
Շնորհակալ եմ:
Ես հպարտ եմ քեզանով:
Ես ուրախ եմ, որ դու կաս:
Դա նորմալ է՝ անել սխալներ:
Մի շտապիր:
Դու ուժեղ ես:
Ես հպարտ եմ, որ ես քո մայրն եմ:
Դու քաջ ես:
Ես ներում եմ քեզ:
Ես մտածում եմ քո մասին:
Ես կարոտում եմ քեզ:
Դա նորմալ է, որ դու փոխել ես որոշումդ:
Նորմալ է՝ օգնություն խնդրել:
Ես լսում եմ քեզ:
Ես տեսնում եմ քեզ:
Ներիր ինձ:
Դու դարձնում ես իմ կյանքը ավելի լավը:
Դու ընդունակ երեխա ես:
Դու արժանի ես:
Դու շատ մեծ նշանակություն ունես ինձ համար:
Ես սիրում եմ քեզ:

Քիչ երեխաներ են լսում այս ամենը մանուկ հասակում: Որպես կանոն, տեղի է ունենում հակառակը: Իսկ հետևանքները տանջում են մարդկանց ողջ կյանքի ընթացքում:
Հեղինակն անհայտ է
Նկարը՝ Betania Zacarias
Թարգմանությունը՝ Եփրիկյան Շուշանի
Աղբյուր՝ Слова для детей

Комментариев нет:

Отправить комментарий