суббота, 25 ноября 2017 г.

Ինքնախաբեություն


Քանի դեռ մարդիկ զբաղվում են ինքնախաբեությամբ, երբևէ քայլերն առաջ չեն տանի և ոչինչ չեն սովորի միջավայրից:
Ինքնախաբեությունը խլում է մարդուց ունակությունները ու տեղն ներարկում է անպիտանություն: Հասարակությունն ու հաստատությունը ոչինչ է կամ ուղղակի լուսաբանություն, քանի դեռ չեն դադարում անհատի ռեալ ինքնակենսագրություններ ստել: Երբ սկսում ես դիմացինին քո էությունը սրսկել, դու լավություն չես անում ամենևին: Լավությունը կլինի այն, որ օգնես գտնի, ստեղծի ու ճանաչի իր իսկ էությունը: Լավություն չէ խոսքը հուշելը, լավութուն է ճիշտ խոսել սովորեցնելը։ Ինքնախաբեությունը ստի ամենավատ դրսևորումն է, որովհետև ինքն է սուտը ստեղծում, ինքն է իր սուտն իր անձին վերագրում, ու ինքն է հավատում իր սուտ լինելուն, էդ քիչ է, մի հատ էլ ուրիշներին է սուտ ներկայանում։

Комментариев нет:

Отправить комментарий