среда, 29 ноября 2017 г.

Անկառավարելին

   
 Մի քանի տարի առաջ, ինչ է ուզեցել էի պաշտպանել դասընկերուհուս, ստիպված եմ եղել լսել, որ ես հանդուգն եմ ու գոռոզ։
Ու ուսուցիչը ով ասում էր այդ բառը չափազանց երկար էր պարապել, որպեսզի ամբողջ տարվա չարությունը արտաբերի ինձ հետ խոսելիս։ Ինչևէ, չեմ բացառում, սուրբ չեմ՝ հաստատ։ Էս տարի էլ ինձ մատնացույց արեցին ու ասեցին, որ անկառավարելի եմ։ Ախր, իրականում ես <<եսիմ ինչ >> չեմ։ Ոչ չար եմ, ոչ ուզում եմ չարանալ, ոչ էլ բարդ եմ ու ծանր։ Կոնֆլիկտներ երբևէ չեմ ունենում, չափս չեմ անցնում, բայց դե գառնուկ էլ չեմ։ Տարիքիցս առաջ չեմ վազում, ոչ մեկին դեմ չեմ գնում ու չեմ էլ պատրաստվում գնալ։ Ուղղակի, երբ վատ բան են խոսում իմ մասին, ես կներեք արտահայտությանս համար՝ <<ջանդամիս, թե չեմ նեղանա >>, ուղղակի ամբողջ դառդս այն է, որ մտերիմներս չնեղվեն ու չկարմրեն իմ պատճառով։ Մտերիմներիս համար ես միշտ լավ ու օրինակելի եմ ու չեք պատկերացնի, թե ինչ դժվարությամբ եմ ապրում, երբ ինձ փորձում են իջեցնել։ Ես ունեմ մեծ ընտանիք, որն հավատում է ինձ ու իմ խորհուրդն կարևորում է ու երբ նման մի բան մտնում է դրսի դռնից ներս, պատկերացրեք, թե ինչ եմ զգում ես։  Երբևէ առիթ չեմ տվել ու ոչ էլ տալու եմ, ամաչելու, կարմրելու, բայց տխուր է, երբ քեզ անտեղի մատնացույց են անում։ Գիտեմ է, սուրբ չեմ, բայց և մատնանշել, որպես անկառավարելի, կամ չգիտեմ ինչ, ես չեմ կարող լինել, ես այն մարդը չեմ․․․
   Չեմ հասկանում, թե ինչու եմ ուշադրության կենտրոնում։ Պե՞տք էր ինձ էս ուշադրությունը։ Առանձնապես ինձ ոչինչ և ոչմեկից պետք չէ, ես իմ գլխի ճարը տեսնում եմ։ Իմ հանդեպ պետք չէ հոգատար լինել, կամ ձևանալ ես վաղուց արդեն հիասթափվել եմ նրանից ինչ ունեմ ու դպրոցը, բակը, կյանքը ես նայում եմ բաց աչքերով։
    Ես պարապ չեմ, որ նստեմ ու լաց լինեմ, ինչ է, թե ինձ համար կարմրեցին։ Բայց դու մի ասա այս անգամ վրիպեցի։
   Ամենից շատ իմ հոգեբանության վրա կարող է ազդել այդ, երբ ինձ հետ  հարաբերությունների մեջ կոնկրետ չեն լինում, մինչդեռ ես կոնկրետ լինելու, վատություն չանելու ու չվրիպելուս վրա անչափ շատ եմ աշխատում։
    Ինձ մի՛ գնահատեք, բայց և մի փնովեք։ Ես այդ մարդը չեմ՝ անկառավարելին․․․։

Комментариев нет:

Отправить комментарий