суббота, 25 ноября 2017 г.

Աղջիկն ու թանաքը

Նրա սրտում կա մի գրադարան, իսկ նրա արյան հետ խառնվել է թանաք:
Նա գրում է բոլորի մասին և՛ իր պատմություններում, և՛ իր մտքում: Նրա գրադարանը սկսվել է լցվել իր շարադրած ու գրած պատմություններով:
Պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր շխկացրել են նրա գրքի էջերը և գրքերը փակել պատմության ավարտից առաջ:
Կա մի պատմություն՝ նրա լավագույն պատմությունը՝ «Այն մեկը, ով կորցրեց իմ վստահությունը» վերնագրով, որը նետվել է և, որը նստած փոշի է հավաքում:
Կան գրքեր, որ նա վախենում է բացել, իսկ կան գրքեր, որ փակել չի լինում:
Յուրաքանչյուր հանդիպած մարդու մասին կա մի պատմություն, որոնք ձգվում են անվերջ տողերով: Կան մարդիկ, ովքեր ունեն մի նախադասություն, իսկ մարդիկ, ովքեր ունեն մի ամբողջ բաժին: Մարդիկ, ովքեր նրա սրտում թողեցին թանաքով պատված հազարավոր ոտնահետքեր:

Մի՞թե մտածում ես, թե ինչու է նա այսպես անում: Ինչու է նա գրում այն մարդկանց մասին, որ մի ժամանակ նրա կյանքի մի մասն են կազմել: Սակայն նա հուսով է, որ մի օր այնքան նշանակություն կունենա ինչ-որ մեկի համար, ով նույնպես կունենա իր սրտում գրադարան և իր գրքերում կգրի նրա մասին...

Комментариев нет:

Отправить комментарий