среда, 15 ноября 2017 г.

Ազատություն, թե՞...

Աշոտ Բլեյանը կրթահամալիրը բացել է շատ կարևոր նպատակով, այն է՝
ստեղծել ազատ տարածք երեխաների համար, ջարդել սովետական քառակուսիները, վերադարձնել հայի ինքնությունը հային, զարգացնել երեխայի ինքնադրսևորումը, սեփական կարծիքի զարգացումը և ինքնավստահությունը։ Տիար Բելյանի մոտ սա շատ լավ ստացվել է և շատ ու շատ երեխաները, ապագա սերունդներ գտել են իրենք իրենց ու իրենց կյանքի նպտակը հենց տիար Բլեյանի օգնությամբ։ Ես շատ հպարտ եմ, որ ես սեբաստացի եմ և, որ ունեմ հնարավորություն սովորել այստեղ, սակայն չեմ կարող չնկատել նաև թերությունները։ Շատերը օգտվելով իրենց ազատությունից, ևանկախությունից, որոշում են, որ կարող են անել այն, ինչ ուզում են, և դպրոցը, ցավոք սրտի, քայլ չի անում, որպեսզի «մաքրի» կամ ուղղի այս սև կույտը, որը ոչինչ չի սովորում, ընդհակառակը, խանգարում է նրանց, ովքեր սովորում են սովորել։ Այս խնդիրը միգուցե հեշտ լուծվող չէ, սակայն այն ջանքը, որը ուղղվում է խնդրի լուծման վրա, չնչին է, հաշվի առնելով այն, որ դա կերտելու է մեր Հայաստանի ապագա սերունդը: 

Комментариев нет:

Отправить комментарий