вторник, 28 ноября 2017 г.

22 միտք հրաշքների մասին


 
    1. Հրաշքներ գոյություն ունեն
    2. Բայց պատահում են միայն նրանց հետ, ովքեր հավատում են դրանց գոյությանը:
    3. Հավատը հրաշքների հանդեպ՝ արդեն իսկ մի Հրաշք է:
    4. Հրաշքը չի բացատրվում և չի ապացուցվում:
    5. Ուզում ես՝ հավատա, ուզում ես՝ ոչ:
    6. Սակայն ամեն դեպքում հավատա, միևնույնն է, ոչինչ չես կորցնում:
    7. Հրաշքները սկսում են կատարվել, երբ դրանց ընդհանրապես չես սպասում:
    8. Բայց միևնույն ժամանակ հավատում ես:
    9. Չես սպասում, բայց հավատում ես: Պա՞րզ է:
    10. Այո-այո, հենց այդպես: Հրաշքները գոյություն ունեն անհամատեղելիի հետ սահմանին:
    11. Հրաշքն ունի բազմաթիվ ձևեր:
    12. Միայն դու գիտես, թե ինչ Հրաշք է քեզ հետ պատահում:
    13. Միայն դու գիտես, որ այն պատահել է:
    14. Այդ պատճառով էլ... (կարդա 4-րդ կետը):
    15. Հավատալով կոնկրետ Հրաշքին՝ կարելի է բաց թողնել մյուսները:
    16. Անգամ կարելի է ընդհանրապես հավատալ Հրաշքներին: Այդպես դրանք կշատանան (և կէժանանան):
    17. Մի կատարված Հրաշքը, հնարավոր է, որ պատահականություն է:
    18. Երկուսը՝ արդեն կրոն:
    19. Երե՞ք: Շնորհավորում եմ, դու կախարդ ես:
    20. Հիմա դու գիտես՝ հնարավոր է ամեն ինչ:
    21. Կարող ես դառնալ՝ ինչ ցանկանաս: Եղի՛ր հրաշք այն մարդու համար, ով հավատում է քեզ:
    22. Հրաշքներ գոյություն ունեն:
Աղբյուրը՝ 22 мысли о чудесах


Комментариев нет:

Отправить комментарий