понедельник, 6 ноября 2017 г.

Դեռ ամառ էր

Սա իմ աշունն է։ Սա միայն իմ պատմությունն է և այն բոլորովին էլ լավ ավարտ չունի։ Զրկված եմ նույնիսկ երազելուց։ Մոլորակը մասնատվում է և ցրվում տիեզերքով մեկ։
Եվ դու հնարավոր է՝ հիշում ես ինձ։ Դիպար ձեռքիս և անցար։ Ես ետ նայեցի, բայց այնտեղ չէիր, պտտվեցի․․․․ մութ էր։ Երևաց մի ծառ, կանաչ՝ ինչպես վերնաշապիկս։ Հանկարծ քեզ տեսա այդ ծառի տակ, դու մեջքով էիր ինձ։ Որոշեցի ձայն տալ քեզ, բայց ձայնս ասես գողացել էին։ Դու շրջվեցիր և նայեցիր ուղիղ աչքերս մեջ, ուղիղ հոգուս խորքը և քարացար։ Ես քայլ արեցի դեպի քեզ, բայց դու նայեցիր ծառին։ Ծառը կամաց-կամաց դեղնեց, և տերևերը սկսեցին թափվել։ Դա տևեց մի ակնթարթ, ծառն արդեն տերև չուներ, միայն ճյուղեր են մնացել, իսկ դու դեռ հիացմունքով նայում էիր նրան։ Շրջվեցիր և գնացիր։ էլի խառնվեցի իրար, սիրտս ճմլվեց, ես թակարդում էի՝ քո թակարդում։ Երևաց մի գիրք, այն ինքն իրեն դանդաղ թերթվում էր: Գրքի վրա ընկնող լույսի մեջ երևում էին թռչող փոշու հատիկները։ Փակեցի աչքերս, արդեն ցավում էին։ Երբ բացեցի, դու էիր իմ դիմաց՝ փորձում էիր արթնացնել ինձ։ Ես ժպտացի և պինդ գրկեցի քեզ։
Նայեցի դուրս, դեռ ամառ էր...

Комментариев нет:

Отправить комментарий