четверг, 14 декабря 2017 г.

Օրենքի հետքերով...

«Ընտանեկան բռնությունը ընտանիքի անդամների միջեւ ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության կիրառումն է»: 

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով սահմանվում է ընտանեկան բռնության հասկացությունը, ընտանեկան բռնությունից պաշտպանության և դրա կանխարգելման բնագավառում լիազորություններ ունեցող մարմինները և այդ մարմինների ֆինանսավորման աղբյուրները, ընտանեկան բռնությունից պաշտպանելու և դրա կանխարգելման հատուկ մեխանիզմների տեսակները, դրանք կիրառելու հիմքերը, հատուկ մեխանիզմների կիրառման ժամանակ ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը, ընտանեկան բռնություն կատարելու համար պատասխանատվությունը:  
Նախագիծը սահմանում է նաև «ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերին աջակցման» հասկացությունը, որն ուղղված է ընտանեկան բռնությանը նպաստող պատճառների և պայմանների չեզոքացմանը, ընտանեկան բռնության կանխմանը, ընտանեկան բռնության խափանմանը, ընտանեկան բռնություն կատարած անձին պատասխանատվության ենթարկելուն, ինչպես նաև ընտանեկան բռնության զոհի առողջական-սոցիալական վերականգնմանը:  
Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքի նախագիծը տարաբնույթ քննարկումների է տեղիք է տվել: Նախագծի վերաբերյալ կարծիք հայտնողները երկու խմբի են բաժանվել՝ կտրականապես դեմ և կողմ:

Այն, որ Հայաստանում ընտանեկան բռնությունները թաքնված բնույթ են կրում, այդքան էլ այդպես չէ: Կան բռնության ուրիշ տեսակներ, որոնք նույպես թաքնված չեն, օրինակ՝ դպրոցում կատարվող բռնությունները, ուսանողների միջև, բանակում, Ազգային ժողովում, լրագրողների միջև, պետական կամ այլ մարմիններում: Եվ դրանք բոլորը չէ, որ հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում: Եվ այս տեսակետից, եթե այս բոլոր թվարկված բռնությունները բացահայտնվեն և կանխվել, ընտանեկան բռնությունը դրանց մեջ շատ չնչին տոկոս է կազմելու

Այս օրենքը ընդունվել է աշխարհի 120 երկրներում և չկա երկիր, որտեղ այս օրենքի ընդունումից հետո դրական տեղաշարժ լինի: Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքն ընդունած երկրներից որոշ տվյալներ կան, օրինակ՝ Գերմանիայում 2011-ին օտարված երեխաների քանակը կազմել է 38 հազար, 2016-ին հասել է քանակը 84 հազարի, Նորվեգիայում, որը ևս հայտնի է երեխաների իրավունքների պաշտպանության ծառայություններով՝ 10 հազարից ավելի երեխա: Թվերը համեմատելու դեպքում երևում է, որ իրականում այն երկրներում, որտեղ նմանատիպ օրենքներ են գործում, բռնությունների աճ է գրանցվում, ամուսնալուծությունների աճ և որևէ կանխարգելման մասին խոսք չկա: 21 տարի է, ինչ Գերմանիան այս օրենքն ընդունել է ու 21 տարվա մեջ 620 հազար երեխա են օտարել:

Այս օրենքի գործածությունը միանշանակ չէ: Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունմամբ չէ, որ պետք է պայքարել մեր հասարակությունում առկա այս երևույթի դեմ: Աշխատանքները առավելապես պետք է տարվեն հասարակության անդամների գիտակցության և իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:

Ընտանիքը փակ է, միջանձնային գաղտնիություն կա և օրինագիծը կարող է հնարավորություն տալ պետության ներկայացուցչին այդ միջավայր ներխուժելու: Այս նախագծով՝ ոստիկանության ներկայացուցիչներն ունեն լիազորություն միջամտելու  ընտանեկան հարաբերությունները: Կարող են հեռացնել բռնություններ անողին իր տանից, ընդ որում, ընտանիքի այդ անդամը կարող է լինել նաև սեփականատերը, կարող է երեխաների տեսակցության ժամանակավոր կարգ սահմանել, մինչդեռ ծնողների իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ դատարանի որոշմամբ, այստեղ արդեն հակասահմանադրական դրույթ կա։

Օրենքն ավելի շատ նպաստելու է ոչ թե ընտանիքների միավորմանը, այլ քայքայմանը, ապաստարաններ տեղավորելուց հետո օրենքը չի ասում, թե հետագայում նրանց հարաբերությունները ինչպես են կառուցվելու, ինչ է լինելու 6 ամիս հետո:

Սակայն այս օրենքի ընդունման նպատակ չունի ընտանիքների բաժանման պատճառ հանդիսանալ: Հնարավոր է, որ չվերացնի ընտանեկան բռնությունները, բայց գոնե ինչ-որ չափով կնվազեցնի, կկանխի դեպքերը:

Բռնության ենթարկվածին կամ բռնության վտանգը կանխելու նպատակով հաճախ չի գտնվում համապատասխան պատկան մարմինը: Օրենքը ընտանիքներ քանդելու նպատակ չունի: Օրինակ՝ մի բռնության դեպք, որն ավարտվել է կացնահարությամբ: Ամիսներ շարունակ ամուսինը դարանակալում էր, անընդհատ գալիս էր, հոգեբանական ճնշման էր ենթարկում, հարձակումներ էր գործում և ոստիկանությունը չէր կարողանում միջամտել, ասում էր՝ նրա ազատ տեղաշարժվելու իրավունքն է, չեմ կարող ասել մի կանգնիր, արդյունքում եղավ՝ կացնահարություն, որովհետեւ չունեինք այս օրենքը:

Ըստ իս, ամեն բան ունի և դրական և բացասական կողմեր: Եվ սա այդ դեպքն է: Շատ քիչ ժամանակ է անցել, ինչ օրենքը ուժի մեջ է մտել, արդյունքները հետո կերևան: Ես օրենքին դեմ չեմ, սակայն կան որոշ ձևակերպումներ և դրույթներ, որոնք միանշանակ ենթակա են փոփոխման: Ըստ իս, օրենքում կան տեխնիկական խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում հնարավոր է լուծել: Ոչ ոք բնականաբար կողմ չէ բռնությանը: 

Մի անգամ Մարտին Լյութեր Քինգը ասել է. «Բռնությունը անբարոյական է, որովհետև դա ծագում է ատելությունից: Ոչնչացնում է միասնությունը և եղբայրությունը մարդկանց միջև:»

Օգտագործված աղբյուրներ՝ 1, 2, 3, 4



Комментариев нет:

Отправить комментарий