воскресенье, 24 декабря 2017 г.

Սև ու Սպիտակի պայքարը



   Չորս տղամարդ նստած են սեղանի առջև և թխթախաղ են խաղում: Առաջինը սեվ վերնաշապիկով, պինդ կազմվացքով մի տղամարդ էր: Գլխին կար սեվ, հին կովբոյական մի գլխարկ: Դեմքին կապած էր սեվ բանդանա: Երեսը ծածկված էր անփույթ սափրվածքով: Պահում էր իրեն բավականին ծանր՝ տեսքին համարժեք: Աչքերով հետևում էր խաղընկերների պահվելաձևին ու իր մեջ ինչ որ ենթադրություններ անում:
-         Չե՛ք:- Հանկարծակի վեր բերեց նա, գրպանից հանելով սիգարը:
-         Ջեկ, մի պահ պատկերացրու թե Մորտին կանգնած է բարձրահարկ շենքի տանիքին, իսկ դու հնարավորություն ունես նրան բրդելու:- Ծիծաղով ասաց Ջեկի դիմացի սպիտակ կոստյումով ու բարձ գլխարկով տղամարդը:
-         Շատ ծիծաղելու էր Մայքլ:- սարկազմով վրա բերեց Մորտին ու երկու խաղաքար բրդեց սեղանի կենտրոն:
Մորտին հագել էր մուգ մանուշակագույն վերնաշապիկ ու մուգ կապույտ ջինս: Վերնաշապիկի վերին երեք կոճակը արձակած էր:  Նա ետ հենվեց դեպի աթոռը ու սեղանից վերցրեց իր բաժակ սառույցով վիսկին:
-         Իսկ ու՞մ քո կարծիքով պիտի հաղթեմ, եթե Մորտին ընկնի:- Ժպտալով հարցրեց Ջեկը, վառելով հաստ սիգարը:
-         Ես ուղղակի առաջարկեցի:- Ծիծաղեց Մայքլը ու սեղանին ավելացրեց ևս երկու խաղաքար:- Ուղղակի իմացիր, իմ առաջարկը միշտ ուժի մեջ է:
-         Հեյ Մայքլ,- զարմացած ասաց Ջեկը,- այդ երբվանի՞ց ես սկսել տանիքներից թռնելու մասին մտածել: Չլինի՞ իմ հետ շփումը քեզ սեվացնում է:
Մայքլը լայն ժպտաց ու իրենից ձախ նայեց՝ Ադամին: Ադամը լուռ էր: Նա ավելի նման էր նկարիչի: Հագելեր սպիտակ օղակավոր վերնաշապիկ, սև շալվար: Վերնաշապիկի թևերը բարձրացրած էին, իսկ պարանոցից կախված էր օղակաձև փողկապ: Ձեռքերը բավականին կոշտ էին առաջին հայածքից: Նա առանձ խոսք ասելւ ավելացրեց երկու խաղաքար: Ապա նա իր մազոտ ձեռքը մեկնեց դեպի սեղանը ու վերցրեց վիսկին: Ջեկը շարունակում էր զննել խաղընկերներին: Նա սիգարը դրեց ատամների արանքը ու ժպտալով առաջ տարավ մի որոշակի քանակով խաղաքարեր, ու միանգամից աչքերը բարձրացրեց դեպի Մայքլը:
-         Ֆոլդ:- Միանգամից ասաց Մորտին: Նա սեղանին նետեց տղթերը:
-         Ես երբեք չեմ հանձնվում:- Արդարացավ Մայքլը ու դեպի սեղանը բրդեց անցածին համարժեք խաղաքարեր:
-         Գիտես, դու ժամանակ առ ժամանակ սիրում ես ռիսկի գնալ Մայքլ: Քեզ դրա համար շատ եմ սիրում:
-         Ֆոլդ:- Ընդատեց Ադամը:
-         Դու շատ օպտիմիստ ես:- Շարունակեց Ջեկը:- Հույսդ դնում ես վերջինիդ՝ բախտիդ վրա: Մի օր այն քեզնից հայածք կթեքի:
-         Ուղղակի սիրումեմ հավատալ:- Բացատրեց Մայքլը:
Ադամը առաջ եկավ և բացեց սեղանի վրա ևս երեք խաղաքարտ: Ջեկը ուշադիր նայում էր խաղաքարտերին: Նա վերցրեց իր բաժակը և խմեց վերջին մնացածը:
-         Մայքլ, գիտես… ես սկսելեմ երբեմն մութ երկնքին նայել: Քունս ասես խանգարվել է: Գիտե՞ս,  միշտ աստղերին նայելուց ինչի մասին եմ մտածում:- Սեղանի շուրջ լռություն էր: Ջեկը աջ նայեց դեպի մատուցեղը, ու բարձրացրեց ձեռքը, ի նշան նրան, որ խմիչք բերեն: Նա ուշադրությունը վերադարձրեց դեպի ընկերը:- Ես ժամանակ առ ժամանակ հիշումեմ Սյուզաննաին:
-         Այնքանել լավ զգացմունքներ չեր:- Հոգոց հանեց Մորտին:- Ես շատ անհանգիստ էի նրա հետ: Ասես փշերի վրա լինեի:
-         Բայց համաձայնեք պարոնայք, նա յուրահատուկ էր:- Ավելացրեց Ադամը:- Ուղղակի ուրիշ էր, բացատրել չեմ կարող: Շատ տարորինակություններ ուներ:
Մայքլը մի պահ լռեց: Նա բացեց իր երկու խաղաքարտերը սեղանին ու բարձրաձայն արտահայտեց մտքերը.
-         Գիտես, իմ կարծիքով նա գեղեցիկ էր: Երեվի… երեվի ամբողջ կյանքում նման գեղեցիկ անձնավորություն չէի տեսել: Նա ամեն ինչի պատրաստ էր հանուն քեզ:
-          Իսկ ու՞ր էիր դու այդ ժամանակ, երբ ինձ ցավում էր: Երբևիցե մտածե՞լես, որ դու ուղղակի չկաս, քիչ ես: Մենք երբեմն քո կարիքն ունենք, հասկացիր:- Ջեկը իջացրեց գլուխը ու մի պահ նայեց թարս դրված խաղաքարտերին: Նա մի պահ գլուխը թեքեց, ապա վերցնելով խաղաքարտերը նետեց սեղանին: Ֆլեշ Ռոյալ: Հաղթանակը իրեններ:- Մենք հենց քո պատճառով կորցրինք նրան…
-         Ես ոչինչ չեմ արել:- Արդարացավ Մայքլը:
-         Քի՛չ է ոչինչ չանելը: Նա հենց քո կարի՛քն ուներ: Նրան դու էիր պետք: Մենք… ուղղակի կարող ինք լրացնել: Մայքի, ախպերս, մի ինձ նայիր, ինձնից ի՞նչ մարդ:- Մայքլը ոչինչ չասեց: Ջեկը կռացավ ու կոշիկի միջից հանեց դանակը ու մխեց սեղանի կենտրոնում նետված վալետի վրա:- Ես զենքս վայր եմ դնում, քո հերթն է…

-         Հիմա քո հեթն է…

-         Կներե՞ս: Ես չլսեցի:- Անհասկանալի ձայնով հարցրեց տարիքն առած մայրը խոհանոցից:

Բենը տեղից վեր թռավ ու շտապեց դեպի պատից կախված հեռախոսը: Արագորեն հավաքեց թվերի մի կոմբինացիա: Մեկ զանգ… երկու…
-         Ալո, Սյուզան ես… 


                                                                                                        Անտուան Մելքոնյան
                                                                                              25.12.2017 / 6:35

Комментариев нет:

Отправить комментарий