среда, 20 декабря 2017 г.

Դու

Ժամանակը անցնում է, և մարդիկ փոխվում են:
Դու մի պատահական անուն չես, ո՛չ էլ տարիք, ո՛չ հասակ, ո՛չ էլ այն վայրը, որտեղ ծնվել ես:
Դու անհայտ վայրում հայտնված մի էակ չես: Դու ծովի ալիքներից խեղտվողը չես՝ միշտ էլ կգտնես մի ելք:
Դու քո կարդացած ու սիրած գրքերն ես: Դու գիշերվա մթին քո մտքերն ես, որոնք փախցնում են քո քունը և քեզ տանում ուրիշ աշխարհներ: Դու այն երգերն ես, որոնք լսելիս թռչում ես բարձր, և երբեք հետ չես գալիս: Դու այն էակն ես, ում տեսնելիս կարելի է մի փոքր երկար նայել, հիանալ ու անցնել:
Դու հազար ու մի բան ես, սակայն մարդիկ միայն տեսնում են այն ամենը, ինչը դու չես:
Բայց միշտ իմացիր՝ ժամանակը անցնում է, և մարդիկ փոխվում են:




Комментариев нет:

Отправить комментарий