воскресенье, 3 декабря 2017 г.

Դատարկ փողոցով վազող լույսերը

Մութ գիշերվա փողոցում ավելի լավ են երևում աստղերը, որոնք չեն լուսավորում, այլ ուղղակի փայլում են հեռո՜ւ-հեռո՜ւ:
Երբ քայլում ես, քեզ թվում է` նրանք շարժվում են քեզ հետ զուգահեռ, ինչ-որ կապ ես ստեղծում քո ու այդ փոքր երևացող հրաշքների միջև: Վազում ես դու՝ վազում են նրանք, ջրում ես հայտնում, իսկ նրանք` քեզ հետ: Որքան դու բարձրանում ես վեր, այնքան հեռանում են: Նստում ես լռության մեջ ու շվարած նայում երկնքին, նրանք անշարժ են քեզ պես:
Տխմար բան է գիտությունը. մենք կապ ենք ստեղծում, հրաշքների հետ ենք կապում ամեն բան, որ այս մռայլությունը գոնե երևակայորեն կորչի, իսկ գիտությունը երեսիդ է շպրտում իրականությունը, աստղերը չեն շարժվում քեզ հետ միասին, այլ մոլորակն է պտտվում: Համոզում են, որ անձրևը ոչ թե տրամադրություն է, այլ բնական երևույթ. ի՜նչ հիմարություն: Եղանակը մերն է, մենք` իրենը:
Իսկ այդ դատարկ փողոցով վազող լույսերը վերջին ժպիտի  հույսը...

Комментариев нет:

Отправить комментарий