четверг, 21 декабря 2017 г.

Եկանք, հասանք

   
Ամեն բան հետաքրքիր է, շատ հաճելի... Տրամադրությունը՝ հոյակապ ու չքնաղ:
Տենց էլ ուզում ես սիրահարվես, գլուդ կորցնես: Էն էլ հիշում ես, որ հազար բան ու գործ ունես: Հիմա էլ կմտածեք, թե էս ինչ գործ պետք է ունենա: Չէ, իրականում շատ կան, բայց դե...  Էս վերջերս, իսկապես խառն եմ: Շատ բան չեմ հասցնում, էդ մի կողմ,  մի հատ էլ գնում նոր բան եմ սկսում: Լավ էդ էլ ոչինչ:
     Մառախուղ էր: Եղանակը ստիպում էր անցյալ տարիների դառդերն ու ցավերը հիշել: Մի կողմից էլ դրթում էր անգործության մատնվել: Դե իհարկե էս երկուսից նախընտրեցի անգործության մատնվելը: Պարապ մնացի... Այնքան լավ էր, ամբողջ օրը աղջիկների հետ այստեղից, այնտեղ, սրա, նրա հետ: Հիշեցի, որ երբեմն կարելի է հենց ու նենց ուրախանալ: Ուրախացա, ուրախացա, անջատվե՜լ, անջատվեցի:
Ժամեր անց, երբ քեֆ, ուրախությունը  շարունակվում էր, հիշեցի, որ  ժամ առաջ կարևոր քննություն ունեի: Պահո՜, եկանք, հասանք... Ուշացա՜, միացա՜, տխրեցի՜:
      Ասելիքս ինչ է... Ուրախացե՜ք, ուրախացեք, բայց մի անջատվեք:
 

Комментариев нет:

Отправить комментарий