среда, 20 декабря 2017 г.

Քո աշխարհը

Գտիր մի հաստ պարան ու կախիր քո մտքերը այդ պարանի վրա: Ցույց տուր բոլորին, թե ինչքան սիրուն է քո նկարած յուրաքանչյուր միտք...
Թե ինչքան երևակայություն, բարություն ու սեր է պարունակում քո մտքերի յուրաքանչյուր նկարը:
Դու ուրիշ ես... Քո աշխարհն է ուրիշ: Դու ունես այնպիսի հուշեր, որ ցանկանում ես ոչնչացնել և երբեք ետ չբերել, սակայն միաժամանակ ունես այնպիսի հուշեր, որ ցանկանում ես միլիոն անգամ կրկնել և երբեք չես հոգնում:
Դու ուրիշ եսԴու չես վախենում քո արած սխալներից և նույնիսկ ապագա սխալներից: Դու այդ սխալներին միշտ դիմակայում ես ու... կարծես թե սխալներն են քեզնից վախենում:
Դու ունես քո աշխարհը, քո երևակայությունը և քո գույները և երբեք չես թողում՝ ինչ որ մեկը փոշի դարձնի այդ ամբողջը: Հենց այդ պատճառով էլ դու ուրիշ ես:

Հենց այդ պատճառով էլ դու՝ դու ես:

Комментариев нет:

Отправить комментарий