Սիրելով գրականություն, հետաքրքրված լինելով գրողներով, չէի կարող անտարբեր անցնել նաև ժամանակակից գրողների կողքով։
Մենք միշտ կարևորություն ենք տալիս հին գրականությանը (իհարկե այն շատ կարևոր է), սակայն մեր նոր, ժամանակակից գրողներին ևս պետք է ուսումնասիրել, քանի որ նրանցից շատերը հաստատ ապագայում հաջողության կհասնեն։ Կազմակերպեցինք շատ հետաքրքիր նախագիծ՝ <<Ուսումնասիրում ենք ժամանակակից գրողներին>>։ Նախագծի ընթացքում ես ուսումնասիրել եմ մի գրողի, ում մասին մինչ այս չէի լսել։ Ուսումնասիրել եմ Արամ Ավետիսին, իր գործերը, աշխատանքները։ Կարդացել եմ նրա հարցազրույցները։Արամ Ավետիս․ գրող, արձակագիր։ Նրա առաջին <<Կույր կետադրություն>> գիրքը համարվել է 2017 թ․-ի ժամանակակից հայ գրականության մեջ ամենավաճառվածներից մեկը։
Իրականում ինձ համար մի փոքր դժվար էր հասկանալ Արամ Ավետիսին։ Սովորաբար ինձ անծանոթ գրողներին միանգամից հասկանալ չեմ կարողանում։ Չեմ կարողանում գտնել այն թաքնված միտքը, որը փորձում են իրենց բառերով փոխանցել ընթերցողին։ Իր բառերն էլ այնքան տարբեր էին շատ այլ գրողների բառերից։ Իր գրելաոճը շատ այլ է։ Ընդհանրապես ժամանակակից գրողների գրելաոճն է ուրիշ։
Դեռ չեմ հասցրել շատ մանրամասն ուսումնասիրել Արամ Ավետիսին, սակայն հասկացել եմ, որ <<տխուր>> է գրում։ Գրում է այն իրականության մասին, որում ապրում ենք, բայց չենք նկատել այն, ինչ նկատել է Արամ Ավետիսը։ Իր գործերում շատ նկատեցի մռայլ բառեր, սակայն այն իր գրելաոճն է և հենց այդ բառերն են, որ առանձնացնում են իրեն և կարծես պատկանում են իրեն։ Շատերս գրականության մեջ ընթերցել ենք հեքիաթային, բարի ու առանց տխրության կյանքի մասին, սակայն Արամ Ավետիսի գործերը այլն են՝ դուրս հեքիաթային իրականությունից։ Ապագայում ծրագրում եմ կարդալ նրա <<Կույր կետադրություն>> գիրքը՝ նրա գրելաոճին ավելի լավ ծանոթանալու համար։
Արամ Ավետիսն իր հարցազրույցներից մեկում իր ազգանվան մասին նշել է․
Իմ գրականության մեջ չկա ոչինչ բարի: Ավետիսը գուցե նորություն որպես, ոչ թե բարի լուր, այլ բառի լուռ, այսինքն՝ բառի լռություն: Իմ բերանում բառերը դառնում են լռություն, և ես երազների լեզվով եմ խոսում: Այս ամենը կոչվում է Ավետիս կամ նորություն:
Արամ Ավետիսն իր հարցազրույցներից մեկում նշել է․
– Ես ինձ չեմ համարում հայաստանյան դաշտի գրող: Ծիծաղելի է հնչում, որովհետեւ հայաստանյան գրականությանը շատ համապատասխան է ԴԱՇՏԻ ԳՐՈՂ արտահայտությունը: Ես չեմ համարում ոչ թե, որովհետեւ ես լավն եմ։ Ոչ, ես ուղղակի ուրիշ տեղում եմ, եւ տիպիկ հայկականն ինձ վաղուց հետաքրքիր չէ:
Իր խոսքերից էլ կարելի է հասկանալ, որ տարբերվում է հայկական այլ գրողներից և երևի հենց դա է պատճառը, որ իր գործերը դժվարությամբ ընկալեցի։
Հատվածներ Արամ Ավետիսի պատմվածքներից․
Քաղաքից այսօր ինչ-որ անհասկանալի հոտ է գալիս: Քայլում եմ, և ոտքերս ինձ տանում են հոտի ուղղությամբ: Ես ուզում եմ գտնել պատճառը:
Դուք գիտեք՝ ինչ է գիշերը այն մարդու համար, որն ունի մեծ մտքեր՝ փոքրիկ անկողնում պառկած:
<<Սնդիկի ծարավ>>
Ամբողջ կյանքում մարդ ձգտում է դեպի իր վերջը, իսկ վերջը ձգտում է դեպի մարդը: Հարցը նրանում է, թե ով ում ավելի շուտ կհասնի: Ես վերջի՞ն, թե վերջը՞ ինձ:
Ողջերի աշխարհը քոսոտ աշխարհ է: Ես գիտեմ քեզ իմ ընթերցող, քանզի դու քոսոտ ես, ինչպես և ես:Մենք ստեղծված ենք քարի տակ պառկելու համար:
<<Դագաղի երակները>>
Հատված հարցազրույցից․
Այսօրվա ընթերցողը, ինչպես եւ երեկվանը, եւ վաղվանը, չի փնտրում ընդհանրապես Գրականություն: Նա Գրականությունից ոչինչ չի հասկանում եւ չի հասկանա: Նա կարդում է, եւ նրա համար միեւնույն է, թե ինչ է լցվում իր ուղեղը: Նա կարող է եւ չկարդալ: Եվ հենց այդպես էլ անում է՝ չի կարդում: Չնայած նրան թվում է, թե կարդում է: Եվ եթե նույնիսկ չի կարդում, իսկ դրանով նա զբաղվում է ամբողջ կյանքում, միեւնույն է՝ նրան թվում է, թե նա կարդում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Աղբյուր՝ Աննա Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий