суббота, 12 февраля 2022 г.

Իմ Տերյանը

 Տերյանի բանաստեղծություններն ունեն իրենց ուրույն ոճը և միշտ տարբերվում են իրենց զգացմունքայնությամբ:

Պատանիների համար շատ հոգեհարազատ են նման բանաստեղծությունները: Տերյանը առաջինն է բանաստեղծական շարքերի մեջ մտցրել լեզվական առանձնահատկություններից մի քանիսը. օրինակ՝ բաղաձայնույթը: Չմոռանանք նաև յուրահատուկ բանաստեղծական դասավորությունները, ինչը էլ ավելի հաճելի է դարձնում ընթերցելը և արտասանելը: Նույնիսկ դասականության մեջ կարելի է երազել անսահման, սահմանների մեջ՝ անսահմանություն, մի՞թե հրաշք չէ:

Անհերքելի է, որ Տերյանը հրաշալի հարստություն է փոխանցել հայ գրականությանը և մեր սերնդին: Շատերը մտածում են Տերյանը տխուր է գրում, բայց դա ընդամենը կարծիք է, որը տարածվել է: Իմ Տերյանը տխուր չէ, իմ Տերյանը իրատես է, և կարողանում է տեսնել և՛ վատը, և՛ լավը, տարբերակել իրարից և հաղորդել մեզ: Գուցե՞ մենք ենք նրան տխուր տեսնում, իսկ նա ժպտում է: Պետք է լավ ճանաչել մեր բանաստեղծներին:



Комментариев нет:

Отправить комментарий