Երբ մենք դուրս եկանք տնից, Բիլլին սկսեց ինձ ցույց տալ տան բակը։ Սկզբում նա ինձ ցույց էր տալիս իրենց տան դիմացի հատվածը, իսկ հետո արդեն հետևի հատվածը։
Տան դիմացի հատվածում ոչ-մի արտասովոր բան չկար, ուղղակի մի-քանի հատ ծառ և ծաղիկներ։ Բայց տան հետևի մասը մի քիչ ավելի հետաքրքիր էր։ Ի տարբերություն տան դիմացի մասի, ծառերն այնտեղ ավելի շատ էին և տան հետևի մասը փոքրիկ անտառի էր նման, որի մեջտեղը շատ գեղեցիկ, մինիմալիստական ճոճանակ կար։
Երբ մենք քայլում էինք տան հետևի մասում, Բիլլին ինձ պատմում էր․
— Ես դեռ 3 — 4 տարեկան էի, երբ մայրիկը, Ջեյնը և ես այստեղ սերմեր էինք ցանում: Իսկ երբ ես մի-քիչ մեծացա՝ ես և մայրիկը սարքեցինք ճոճանակ և տեղադրեցինք այստեղ։ — Ասաց նա և մատով ցույց տվեց այդ ճոճանակին․
— Բայց դա մեր հին ճոճանակն էր, որը մի-քանի տարի առաջ կոտրվել է։ Երբ այն կոտրվեց մենք նորը պատվիրեցինք, միասին սարքեցին և կրկին տեղադրեցինք այստեղ։ — Ասաց նա։
Մենք այդտեղով մի-քիչ լուռ քայլեցինք, ապա մոտիկացանք ճոճարանին և նստեցինք։ Այդ ընթացքում իմ գլխում մի հարց էր պտտվում և ես ցանկացա տալ Բիլլիին այդ հարցը․
— Լսիր․․․ Իսկ ո՞ւր է քո հայրիկը․․․ Թե՞․․․
— Ը՜մմ․․․
— Պարզ է․․․ Ավելորդ հարց էր․․․
— Չեմ կարծում։ Քո հարցը շատ էլ տեղին էր․․․ Ճիշտն ասած․․․ Ես ինքս էլ չգիտեմ․․․ Իսկ մայրիկը և Ջեյնը գիտեն։ Բայց նրանք ինձ չեն պատմում։ Մայրիկը ասում է, որ ես դեռ փոքր եմ, և եթե պատմի՝ չեմ հասկանա։ Բայց ես համաձայն չեմ։ Ես արդեն բավականին մեծ եմ դա հասկանալու համար․․․ Ես շատ անգամ եմ փորձել ինչ-որ բան իմանալ դրա մասին, բայց ինձ մոտ երբեք ոչինչ չի ստացվել․․․ Եթե հարմար պահ գտնվի՝ ես քեզ մի օր անպայման կպատմեմ այդ բոլոր անգամների մասին։ — Ժպտալով ասաց Բիլլին։
Ես էլ ժպտացի և ասացի․
— Լավ․․․ Հերիք է դրա մասին․․․
Իմ այդ «Լավ․․․» ասելուց հետո ես աչքիս ծայրով մի բան նկատեցի։ Այնտեղից որտեղ մենք էինք նստած, երևում էր տան հետևի պատը։ Այդ պատին կպած էին կոտրված աստիճաններ, և այդ աստիճանների վերևում կարծես-թե ոչինչ չկար։ Իմ ուշադրությունը դրան էր շեղվել և անկախ ինձնից իմ դեմքի արտահայտությունը փոխվեց։ Բիլլին դա նկատեց և ասաց․
— Ինչ որ բա՞ն է պատահել։
— Ոչ․․․ Բա՜յց․․․ Այն ի՞նչ է այնտեղ․․․ — Հարցրեցի ես և մատով ցույց տվեցի այդ կոտրված աստիճաններին։
— Հա՜, դրա՜նք․․․ Դե՜․․․ Կարևոր չէ․․․ Առաջ այնտեղ իմ «Տնակն» էր, իսկ հետո ես այն քանդեցի և աստիճանները այդպես էլ մնացին։
— Իսկ ինչո՞ւ աստիճանները չպոկեցիր այդտեղից։
— Դե՜․․․ Որովհետև, մի պահ ես ալարում էի դա անել, իսկ հետո, ես հասկացա, որ հավես է նրանցով բարձրանալ վերև, իսկ հետո այնտեղից թռնել ներքև։ Դրա համար էլ թողեցի այդպես։
— Բայց արդյո՞ք դու չես վնասվի, եթե այդ բարցրությունից թռնես։
Բիլլին ինձ նայեց և ժպտաց․
— Դե, նայի։
Նա վեր կացավ ճոճանակից և մոտեցավ այդ աստիճաններին։ Ես այն անքամվա պես ժպտացի և միաժամանկ զարմացած դեմքի արտահայտություն ընդունեցի։
Բիլլին այդ աստիճաններով մեծ ճարպկությամբ և շատ արագ, բարցրացավ վերև։ Ես նույնիսկ մտածեցի «Այնպիսի տպավորություն է առաջանում, որ նա արդեն մի-քանի տարի անընդհատ պարապում է այդ աստիճաններով բարձրանալ, և հիմա նա պրոֆեսիոնալ է այդ գործում»։
— Նե՛ո, նայի՛ր։ — Մի-քիչ կամաց, գոռաց նա, ապա թռավ այդ աստիճաններից։
Մինչ իր ընկնելը, ես վախեցա, որ նա կարող է վնասվել և տեղիցս արագ վեր կացա, որ բռնեմ նրան։ Բայց հետո որոշեցի վստահել Բիլլիին և տեղիցս չշարժվեցի։
Վերջ ի վերջո նա ընկավ։ Բայց, իր ընկնելուց հետո, գետնի այն հատվածը ուր-որ նա ընկել էր զսպանակի պես դեֆորմացվեց։ Բիլին թռավ օդ, ապա կանգնեց 2 ոտքի վրա։
Ես ինչպես միշտ ապշած էի։ Դե իհարկե՛ ես ապշած էի, իմ ուղեղը դեռ չէր հասցրել հարմարվել այն փաստի հետ, որ կախարդություն գոյություն ունի։
— Ը՜մմ․․․
— Այո, սա էլ է կախարդություն։ Բայց դե իհարկե ես ինքնուրույն չէի կարողնա այսպես կախարդել։ Ես դեռ սովորում եմ։ Ես այսպիսի բան միայն Ջեյնի օգնությամբ եմ կարողացել կախարդել։ — Ասաց Բիլլիին։ Իսկ հետո տեսավ իմ դեմքի արտահայտությունը․
— Մի րոպե․․․ Իսկ քեզ Ջեյնը պատմել է չէ՞, որ այս աշխարհում կախարդություն կա․․․ Եթե չէ՝ կներես, որ կրկին քեզ շոկի մեջ գցեցի։
— Ը՜մմ․․․ Չէ՜, Ջեյնը ինձ պատմել է կախարդության մասին։ Այդ ուղղակի ես դեռ չեմ հարմարվել այդ փաստի հետ․․․ — Դեռ զարմացած ասացի ես։
— Պարզ է․․․ Դե, ինձ թվում է այսքանով սահմանափակվենք։ Ես քեզ ոնց-որ ամբողջ մեր բակը ցույց տվեցի։
— Ուրեմն․․․ Գնանք նե՞րս։
— Այո, գնացինք։ — Ասաց Բիլլին և մենք մտանք տուն։
Երբ մտանք ներս մեր կոշիկները ինչպես միշտ դարձան փափուկ և շատ հարմար հողաթափեր։ Մենք բարձրացանք Բիլլիի սենյակ և ամեն մեկը նստեց իր տեղերին։ Մենք սկսեցինք խոսալ․
— Բայց գիտե՞ս, ես մի բան չեմ հասկանում։ — Ասացի ես։
— Ի՞նչը։
— Այդ ինչպե՞ս եղավ, որ այդ քանդված կամարը, դե, այսինքն «պորտալը» դեպի այս աշխարհ, հե՛նց իմ տան ամենամոտիկ անտառում էր։ Ես հասկանում եմ, որ երևի այն միակը չէ, բայց միևնույն է տարօրինակ է։ Եվ այդ տարօրինակ մարմինը ընկավ հե՛նց իմ տան ամենամոտիկ անտառի մեջ։ Իսկ ես պարզվում է, կախարդ եմ, չէ՞-որ կարողացել եմ այս աշխարհ անցնել։ Նաև այդ պահին դու էլ էիր այնտեղ։ Չես կարծո՞ւմ, որ այս ամենը շատ տարօրինակ ձևով համընկնում է։
— Դե՜, չգիտեմ․․․
— Լավ․․․ Լսի՛ր, իսկ հիմա ժամը քանի՞սն է։
Բիլլին վերցրեց իր հեռախոսը և ժամին նայելով ասաց․
— Հիմա՜․․․ ժամը 11։54-ն է։
— Արդե՞ն։ Լա՜վ։
— Իսկ մենք ե՞րբ ենք դուրս գալու։
— Մոտավորապես 12։30-ին։
— Աա՜, պարզ է։ Իսկ ինչով զբաղվենք մնացած կեսժամը։ Ավելի ճիշտ, մնացած 46 րոպեն։
— Իսկ դու հաճախ ինչո՞վ ես սիրում զբաղվել։
— Դե՜, ես սիրում եմ տարբեր տեղեր գնալ, զբոսնե, ուսումնասիրել։ Միշտ փորձում եմ ամենինչի մեջ թաքնված իմաստ գտնել։ Նաև ես անընդհատ փորձում եմ ինչ-որ արկածների մեջ ընկնել։ Ֆիլմերի հերոսների պես։ Ի դեպ, ես շատ եմ սիրում ֆիլմեր դիտել։
— Օ՜, ուրեմն արի ֆիլմ դիտենք։
— Լավ միտք է, բայց ի՞նչ ֆիլմ դիտենք։ Ես լիքը ֆիլմեր եմ նայել, իսկ երկրորդ անգամ նայելը այնքան էլ հավես չէ։
— Գիտես ի՞նչ։ Ինչքան հիշում եմ, ես համակարգչիս մեջ պահպանած մի քանի հատ ֆիլմ ունեմ, որոնք դեռ չեմ նայել, — Այդ ասելու ընթացքում դարակիս միջից հանեցի համակարգիչս, միացրեցի այն, ապա դրեցի ծնկներիս, որ տեսնեմ, արդյո՞ք ունեմ պահպանած ֆիլմեր․ — Ահա, հեսա գտա։
— Հավես է, բայց ինչպե՞ս կհասցնենք կեսժամում մի ամբողջական ֆիլմ դիտել։
— Մենք ինչքան կհասցնենք կնայենք, իսկ երբ հետ գանք կշարունակենք։
— Լավ միտք է։ Հետաքրքիր է ինչպիսի՞ն են ձեր մոտի ֆիլմերը։
— Դե՜, մեզ մոտ հիմնականում լիքը ֆիլմեր ստեղծվում են գրքերի, խաղերի կամ այլ բաների հիման վրա։ Ի դեպ, դու ֆիլմերի ո՞ր ժանրերն ես սիրում։
— Չգիտեմ, ինձ երևի-թե ամենաշատը դուրս են գալիս Ասքու և Կլենգ ժանրերը։
— Ը՜մմ, ի՞նչ։ Ո՞ր ժանրերը։
— Դե, Ասքու և Կլենգ ժանրերը։
— Դրանք որո՞նք են։
— Հա՜, ճի՜շտ է։ Ձեր մոտ երևի ժանրերը ուրիշ ձև են կոչվում։ Լավ, ուրեմն ասեմ։ Ասքուն ինչքան գիտեմ՝ մի-քիչ դետեքտիվային պահեր ունեցող, կռվարարային ժանր է։ Իսկ Կլենգը դա ծիաղալու ժանր է, ինչ-որ կատակներով և այլն։
— Աա՜, հասկացա։ Մեզ մոտ դա Կոմեդիա է կոչվում։ Լավ, ոնց որ ունեմ այդպիսի ֆիլմ։
— Ընտի՛ր է։
— Այո, բայց այս փոքր էկրանով ինչպե՞ս ենք երկուսով նայելու։
— Ես գիտեմ ինչպես լուծել այս հարցը։ Նայի, դու համակարգիչը դիր այստեղ, իսկ մնացածը ես կանեմ։ — Ասաց Բիլլին մատով ցույց տալով սենյակի կենտրոնին։
Ես հենց այդպես էլ արեցի, իսկ նա մոտեցավ իր պահարանին և միջից հանեց ինչ-որ ակնոցներ։ Նա նորից եկավ, նստեց իր տեղերին և դրեց այդ ակնոցները։ Մի-քանի վայրկյան անց, նա մատով ցույց տվեց իմ գետնին դրած համակարգչին և ասաց։
— Մ, կետ․․․ Իքս 3․․․
Եվ դրանից հետո, համակարգիչը մեծ արագությամբ մեծացավ։ Բիլլին հանեց այդ ակնոցները, դրեց իր սեղանի դարակը և ասաց․
— Հիմա համակարգիչդ լրիվ նույնն է ուղղակի ավելի մեծ։
— Ըըը՜, լավ։ Դե ես երևի արդեն այդ ֆիլմը միացնեմ։
— Լավ, միացրու։
Ես միացրեցի այդ ֆիլմը և մենք երկուսով սկսեցինք դիտումը․․․
Հեղինակ՝ Տ․Անտոնյան
Комментариев нет:
Отправить комментарий