Ինձ չեն հասկանա հասարակ մարդիկ,
Ինձ կլսեն ուրվականները,
Կտեսնեն նրանք ու կղջան,
Որ ունեմ հոգի անհասանելի:
Ունեմ հոգի, բայց ուրվական եմ,
Երևում եմ, բայց թափանցիկ,
– Հասկանում ենք քեզ, բայց անզոր ենք,
Դու պատկանում ես արդեն երկնքին:
Հոգիս թեթև է, կբարձրանա վեր,
Կդառնա անձրևանոց իմ խեղճ մարմնին,
Բայց դա խաբկանք էր զուտ, մարմինս թաց է,
Անձրևն ուժեղ էր, անձրևանոցը կեղծ:
Комментариев нет:
Отправить комментарий