Ունենք շատ ազատ, ինքնավստահ հասարակություն և ունենք քննադատող, պարփակված և կոմպլեքսավորված հասարակություն: Երկուսն էլ ինչ-որ հոգեբանական ճնշման արդյունք են: Նույն հագուստը, խոսելաձևը, պահելաձև... ինքնաարտահայտման յուրաքանչուր ձև հիմնականում ցույց է տալիս, որ անհատը թերարժեքության խնդիր ունի: Շատ հաճախ, որպես կանոն, փոխանակ այդ մարդկանց օգնենք, ավելի ենք սրացնում դրությունը: Չարախոսում ենք, մեզ դնում ենք սրամիտ մարդկանց տեղ ու օգտագործում ենք սարկազմ, ցեցի պես կնում ու պոկ չէնք գալիս: Մոռանում ենք է՜, որ անհամությունը թերևս սրամտություն չէ: Իսկ տեղն, պետք է օգնենք, որպեսզի էլ ինքնահաստատվելու կարիք չունենա մարդը ու իրեն լիարժեք զգա:
Ինքնահաստատվելու համար, երբեք ոչ մի առիթ չի ստեղծվում, դրա համար էլ մարդը ուրիշի հաշվին է սկսվում ինքնահաստատվել: Բայց ախր, մենք կայանալու, ինքնահաստատվելու խնդիր չունենք, մենք մեզ գնահատելու խնդիր ունենք: Պետք է գնահատեք ինքներս ձեզ մինչև վերջ: Գնահատենք որպես մարդ ու անհատ: Այդ դեպքում մենք և՛ ինքնահաստատված և՛ լիարժեք ու կայացած կլինենք:
Գնահատեք ինքներդ Ձեզ:
Комментариев нет:
Отправить комментарий