воскресенье, 3 июня 2018 г.

Մի քանի կարևոր բաներ


Հիշեք մի քանի կարևոր բաներ և հնարավորության սահմաններում ուղղեք դրանք հիմա:

Ձեզ ոչ ոք չի սպասելու հավերժ: Ոչ ոք: Քանի դեռ դուք թափառում եք կամ վատնում ձեր կյանքը, հույս ունենալով, որ ինչ-որ մեկը ձեզ կսպասի՝ չի սպասի: Կվերադառնաք մարդու մոտ, իսկ նա ձեզ արդեն վաղուցվանից չի ճանաչում: Դուք նրան արդեն անծանոթ եք: Ուղղեք դա հիմա:

Ամեն մարդ ունի եռման կետ: Ինչքան էլ, որ ձեզ սիրեն և խենթանան ձեզ համար, դա վաղ թե ուշ վերջանալու է: Չե՞ք գնահատում: Ծաղրո՞ւմ եք: Դա ձեզ ծիծաղելի՞ է թվում: Շուտով այլևս չի թվա: Ուղղեք:
Ես շատ եմ գրել լռության մասին: Ես ատում եմ լռությունը: Միշտ կա ասելու ինչ-որ բան: Երբեք չեմ հավատա, որ ընդհանրապես ոչինչ չկա ասելու: Մարդիկ լռում են և կորցնում իրար: 
Լռել չի կարելի, խոսել է պետք: Ուղղեք: Զանգեք, գրեք, խոստովանեք վերջապես ինչ-որ բան: Վախենալու ոչինչ կա:  
Աղբյուր՝ Несколько важных вещей

Комментариев нет:

Отправить комментарий