суббота, 2 июня 2018 г.

Հադուրժող եղեք

 
Երբ ունես ընտանիք, ընկերներ, շրջապատ` դու պետք է մի քիչ էլ անձնազոհ լինես:
Նրանք երբեմն ինքնաբերաբար պատճառ են դառնում, որպեսզի մենք նեղվենք: Իրենք չեն զրկում, ուղղակի մենք մեզ նեղացնելով` տեղ ենք ազատում նրանց համար: Եվ դա սովորական է: Շատ նորմալ, հասարակ մարդկային հարաբերություններ են: Ոչ մի հարաբերություն առանց փոխզիջման երկար չի տևում: Այդպիսին են բոլոր հարաբերությունները` քաղաքական, ընտանեկան, քաղաքացիական, ընկերական, կրթական...
Բարդ իրավիճակներում ամենաճիշտ որոշումը խնդրի պատճառը, խնդիր առաջացնող, մասնակցող, խնդրին բախվող մարդուն հասկանալն է, նրանց դրության մեջ մտնելը: Սակայն երբեմն դրության մեջ մտնելն էլ չի փրկում: Այնպես որ, ի նկատի ունեցե՛ք և աշխատեք` որքան էլ դժվար լինի` հանդուրժող լինել: 

Комментариев нет:

Отправить комментарий