Ուրախություն էր ուզում, իր թոռներին ու իր ընտանիքն էր ուզում: Ուզում էր իր այգու բերքը քաղել: Անճարությունից ու ափսոսանքից անընդհատ նեղսրտում էր: Մտածում էր, թե ինչու՞ այգին չծաղկեց այն ժամանակ, երբ նա դեռ կարող էր բերքը քաղել:
Ծերունին մեծ ու հարուստ այգի ուներ, որ երբեք չէր ծաղկել, բացառությամբ այս տարի: Ծառերի վրա խիտ խիտ դասավորված կարմրաթուշ ծիրանները ու սև թթերը թափվում ու ապականվում էին գետինը: Ճանճեր ու մլակներ էին հավաքվում:
Չնայած նատյումորտ հիշեցնող պատկերին ծերունին իր հիողություններով էր ապրում: Իր գոյատևելը կախված էր միայն իր անցյալից: Ներկան ապրել չէր տալիս, կասկածի տակ էր դնում իր ամեն շունչն ու արտաշունչը: Ինչ միայնակ է, ինքն իր հետ է խոսում: Ինքն իր համար հաց է պատրաստում ու ինքն իրենից շնորհակալ է լինում: Ինքն իր շորերն է լվանում, լավ չի լվանում, բայց լվանալուց հետո հպարտանում ու հաճույք է զգում:
Ծերունու սիրտը ջահելություն էր ուզում: Ուրախություն էր ուզում, իր թոռներին ու իր ընտանիքն էր ուզում:
Ինչու՞ այգին չծաղկեց այն ժամանակ, երբ նա դեռ կարող էր բերքը քաղել:
Комментариев нет:
Отправить комментарий