Ու՞ր գնացիր... Ե՞րբ ես հետ գալու: Ախր, ես արդեն կարոտել եմ
քեզ: Քո պատկերը, քո դեմքը, քո ժպիտն ու ծիծաղը՝ բոլորը դարձան հուշեր:
Բոլորը դարձան երազանք: Տեսնես, մեկ էլ երբ կլսեմ քո ձայնն ու ծիծաղը, քո խորհուրդներն ու իմ անունը կանչելը: Դարձար ցնորք...
Բոլորը դարձան երազանք: Տեսնես, մեկ էլ երբ կլսեմ քո ձայնն ու ծիծաղը, քո խորհուրդներն ու իմ անունը կանչելը: Դարձար ցնորք...
Տեսնում եմ քեզ իմ երազներում՝ աչքերս փակելիս ու մտքերով քեզ մոտ թռչելիս: Ես քեզ ուզում եմ տեսնել միշտ` հիմա՛, վա՛ղը, ամեն րոպե և... ընդմիշտ:
Գիտեմ, որ դու կողքիս ես ու միշտ պատրաստ ես ինձ օգնելու: Շատ
հնարավոր է, որ այս տողերը գրելիս` դու միաժամանակ ինձ հետ կարդում ես ու մեկնաբանում
յուրաքանչյուր նախադասություն: Դե, միշտ էլ սիրել ես մեկնաբանել ու քո կարծիքը հայտնել...
Անչա՜փ կարոտոել եմ քո ձայնին, քո ժպիտն ու քեզ...
Մի վայրկյան ավել տեսնեի քեզ` գրկեի ու երբեք բաց չթողնեի...
Комментариев нет:
Отправить комментарий