понедельник, 7 ноября 2022 г.

Խուլիո Կորտասար «Այստեղ և հիմա»

«Այստեղ և հիմա» պատմվածքների ժողովածուն իր մեջ ներառում է ինը պատմվածք։ Ինձ շատ դուր եկավ Գրաֆիտին։ Պատմվածքը գրողի ընկերոջ մասին է` Անտոնի Տապիեսի, ով նկարիչ է և սիրում է գրաֆիտիներ անել պատերին։

Մի օր նկարիչը իր նկարի կողքին գտնում է մեկ այլ գրաֆիտի, և գծերի ձևից հասկանում, որ պատկերողը կին է։ Պատմվածքի ողջ ընթացքում նկարիչը փորձում է գտնել առեխծվածային էակին, բայց այդպես էլ չի գտնում։ Ոստիկանները գրաֆիտիներ պատկերողներին համարում են հանցագործներ և փորձում բռնել, բայց չեն կարողանում։ Մի անգամ նրանց հաջողվում է բռնել նկարչի գաղտնի ընկերուհուն և որոշ ժամանակ անց նկարիչը գտնում է վերջին հուշումը։ Դա շատ փոքր նկար էր, կազմված մի քանի գծից և շրջաններից։ Նկարը մասամբ մաքրել էին ոստիկանները, բայց միայն նկարիչը կարող էր հասկանալ նկարի բովանդակությունը։ Ինձ շատ դուր եկավ պատմվածքը։ Ամենից շատ դուր եկավ պատմվածքի պատկերավորումներն ու գաղափարը։ 
Իրոք, գրաֆիտիները նման են խաղի, որն ավելի գեղեցիկ է դարձնում միջավայրը։

Комментариев нет:

Отправить комментарий