Ցուրտը տարել է հեռուներ հոգուս.
Սառել եմ…Հոգիս է սառել, անզգա եմ դարձել ու նորից ապրել։
Ապրել ու հայցել մի նշույլ արև, սակայն չստացել ու նորից խնդրել. Ապարդյուն կրկին, այս անգամ էլ ոչինչ…
Օրերն անցնում են ու նորից կանգնում. Ցրտաշունչ ձմռան ահաբեր քամին փոթորիկ է դարձել բոլորիս ներսում։
Ջերմություն չկա, անարև երկինք, անհոգի մարդիկ, անգույն ծիածան, ունայն ներաշխարհ…
ՑրտաՍիրվել եմ ես կրկին ուզում, փարվել ու ձուլվել խորագին հոգուդ։
Комментариев нет:
Отправить комментарий