Նրան ասում էին` եղիր քեզ նման, բայց նա այդպիսին չէր։
Նրա սիրտն ավելիին էր տենչում։ Կյանքը միշտ թերի էր, այն երբեք չի տա այն, ինչ իրոք որ կուզեր։ Զգալ նոր բաներ, առանջ բացառության․․․․ սիրել, լքվել, ատել կամ անհանգստանալ։
Նրան ասում էին` ապրիր ճիշտ, բայց նրան սխալ կյանքն էր ձգում։
Ցանկանում էր դուրս գալ քննադատ հասարակության ճանկերից և ապրել ազատ։ Այդ պահին նա անիծեց այն միակ մարդուն, ով ցույց տվեց իրեն այդ ազատության անհասանելի պատկերացումները։ Մեծ էին նրա ձգտումները։ Ուներ ճիշտ ու լավ ապրելու բոլոր շանսերը, բայց միևնույն է, նայելով դեպի ազատություն` սիրտը լցվում էր։
Նրան ասում էին`լավ աղջիկ ես, բայց հոգում գիտեր, որ անտանելի էր։ Հանգնված էր սպիտակ, բայց երազում էր սևի մասին։ Խոսում էր ժպիտով, բայց երազում էր ցույց տալ իրական զգացմունքները։
Նրան ասում էին` կամուսնանաս լավ մարդու հետ ու ընտանիք կկազմես, բայց նա ուզում էր փախչել այն միակ սխալ մարդու հետ, ով պատահել էր իր կյանքում։ Չէր ուզում նայելով սովորական մարդկանց` իրեն էլ այդպիսին համարել։
Ուրիշ էր նրա ներաշխարհը․․․
Ամեն անգամ նայելով իր փոքրիկ սենյակի պատուհանից` կարծես ուզենում էր թռչել և նա դա կաներ, եթե միայն կարողանար․․․։
Եվս մեկ օրվա արև ճանապարհում էր արցունքներով։ Աչքերում այրվում էր զգացմունքների հսկայական մի կույտ։
Ամեն հաջողված քայլից նրան ասում էին` ապրես, բայց նա մահանալ էր ուզում։ Թեկուզև այդ պարզամիտ մարդիկ չէին տեսնում, թե ինչքան յուրահատուկ էր նա։ Մինչև հիմա․․․․
Մարդիկ ասում էին` լավ աղջիկ էր, բայց նա գիտեր, որ անտանելի է...

Комментариев нет:
Отправить комментарий