понедельник, 4 февраля 2019 г.

Դաստիարակել հրաշքով


 Հայրիկս ու մայրիկս իմ մանկությունը վերածում էին տոնի:
Առավոտյան բարձիս տակ գտնում էի փոքրիկ նվերներ: Ասում էին, որ ՙՙնապաստակից է՚՚: Ես փակ աչքերով, կիսարթուն վիճակում, բարձիս տակ շոշափում էի ինչ-որ փոքրիկ և զարմանալի իր: Չէի շտապում հանել այն, զգուշորեն հետազոտում էի իրը ձեռքերով, և շոշափելով փորձում էի գուշակել, թե ինչ էր բերել նապաստակը:
Ամեն անգամ այնտեղ կար մի նոր բան՝ գիրք, նախշանկար, նաբաթ, երկտող: Մի անգամ նա իմ բարձի տակ դրել էր… գազա՜ր: Հիշում եմ, որ ընդհանրապես չզարմացա, այլ ուրախացա՝ բարի կենդանին կիսվել է ինձ հետ իր սիրելի ուտեստով:
Ես հավատում էի հրաշքների՝ նրանք ինձ թվում էին լրիվ սովորական: Գնում էի մանկապարտեզ բարձր տրամադրությամբ և շուրջս նկատում էի շատ զարմանալի բաներ:
Դե, ինչպես բոլոր երեխաները: Ավելին, ինձ թվում էր, որ յուրաքանչյուր երեխա ունի իր նապաստակը, որը իր բարձի տակ ինչ-որ բան է դնում: Չգիտեի, որ ուրիշ կերպ էլ է լինում: Եվ երբ ամենամոտ ընկերուհիս ասաց, որ վախենում է տուն վերադառնալ և ցանկանում է հավերժ մնալ մեր տանը, ես հարցրեցի նրան.
-Իսկ ինչպե՞ս է նապաստակը քեզ նվերը փոխանցելո՞ւ:
Այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ իմ բախտը շատ է բերել նապաստակի հետ կապված:
-Նապաստակը այլևս չի գալու,- ասաց մի անգամ մայրիկը,- սակայն նա քեզ համար նվեր և նամակ է թողել:
Նվերը շռայլ էր, նամակը՝ քնքուշ և համոզիչ: Ես չտխրեցի, որովհետև այդ ժամանակ արդեն շատ բանի մասին էի գլխի ընկել: Դե, հրաշքներն էլ դեռ շատ էին՝ ձեռագործ և հանկարծակի:
Օրինակ` երբ ես և ծնողներս հանգստանում էինք ծովի ափին (իսկ դա ինքնին արդեն ցնցող էր, որովհետև սովորաբար ես հանգստանում էի տատիկի ու պապիկի հետ՝ ծնողներս շատ էին աշխատում), մի նիհար մարդ էր ափով շրջում ու առաջարկում գնել շոկոլադե պաղպաղակ: Պաղապաղկներով տուփը փաթաթված ծածկոցով, և ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ ՙՙԱխր, ինչպե՞ս: Այն, ախր կհալվի՚՚: Հայրիկը ինձ բացատրեց, որ այդպես, հակառակը, կարելի է ավելի երկար սառնությունը պահել և գնեց ամբողջ տուփը:
Այդ ժամանակ ես միանգամից չհասկացա, թե մեր ինչին էր պետք այդքան պաղպաղակը, մենք երեքով այդքանը անգամ մի շաբաթում չէինք ուտի: Եվ միայն տարիներ ան ես կարողացա գնահատել հորս արարքը: Իսկ մենք պաղպաղակը կիսեցինք հարևանների հետ, և դա շատ հաճելի էր՝ տալը:
Եվս մեկը կատարվեց, երբ ծնողներս պատրաստվում էին մեկնել արտասահման` գործուղման: Այդ օրը ես շատ տխուր էի, ես սենյակումս պատրաստել էի մի քողտիկ և պատկերացնում էի, թե ինչպես եմ այնտեղ խաղալու և կարոտելու:
Եկավ տատիկս, ով պետք է իմ մասին հոգ տաներ և տաներ դպրոց (ես սովորում էի 1-ին դասարանում): Ծնողներիս տրամադրությունը այդ օրը շատ բարձր էր, և ես ընդհանրապես չէի ցանկանում ցույց տալ տխրությունս: Մենք գնացինք կայարան նրանց ճանապարհելու: Երբ գնացքը մոտեցավ, ես արդեն պատրաստ էի լաց լինել և այդ պահին հայրիկը ասաց.
-Դե, ինչ, աղջիկս, կգա՞ս մեզ հետ:
Այդ ժամանակ գլուխս կորցրել էի ուրախությունից: Հենց այդպես՝ հոպ, ու ես սիրելի ծնողներիս հետ, արդեն գնացքով, գնում եմ իմ առաջին ճամփորդությանը :
Պարզվեց, որ ծնողներս ամենասկզբից էին ծրագրել, որ ես իրենց հետ գնամ և հավաքել էին իրերս: Ուղղակի ցանկանում էին անակնկալ անել:
Այսպիսի պատմություններ շատ են եղել և, երբ ինձ հարցնում են, թե որտեղից իմ մեջ կա այդքան օպտիմիզմ, ես պատասխանում եմ.
- Ուղղակի ես ունեցել եմ շատ երջանիկ մանկություն: 
Նկարը՝ endmion1
Աղբյուր՝ Воспитание чудом

Комментариев нет:

Отправить комментарий