- Գինին արտադրում են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ` Անտարկտիդայից, քանի որ այնտեղ կլիման շատ սառն է։
- Մեկ շիշ գինու համար օգտագործվում է 1,3 կգ խաղող։
- Կարմիր կամ սպիտակ գույնը պայմավորված է ոչ թե խաղողի տեսակով, այլ խաղողի կեղևով, որը պարունակում է անհրաժեշտ ներկող պիգմենտ։
- Երիտասարդ գինու հոտը գինեգործները անվանում են բուրմունք, իսկ հին գինու հոտը՝ փունջ։
- Գոյություն ունի գինու հատուկ տեսակ, որը անվանում են «սառցե», քանի որ այն պատրաստում են բնական եղանակով սառեցված խաղողից։ Քանի որ բնական ձևով այդպիսի արդյունքի հասնել դժվար է, այդ պատճառով նման գինին թանկ է։
- Գինին Եվրոպայում ընդունված է անվանել ըստ խաղողի գտնվելու վայրերի, օրինակ` Բուրգուն, Շամպայն, Բորդո, Պրովանս և այլն։ Մինչդեռ ոչ Եվրոպական երկրներում գինին ընդունված է անվանել խաղողի տեսակի անունով, օրինակ` Կաբերնե, Մերլո, Շիրազ, Պինո-նուար և այլն։
- Որպեսզի գինին չթթվի, խորհուրդ են տալիս պահել հորիզոնական դիրքով. գինին հպվում է խցանին և շշի մեջ թթվածին չի ներթափանցում։
- Ըստ քաղաքավարության կանոնների, գինին պետք է մատուցել դեպի ներս ծռված հատուկ ըմպանակներով, քանի որ այդպես գինու համն ավելի լավ է պահպանվում։
- Ըմպանակը պետք է պահել բացառապես ոտիկից, որ ըմպելիքը չտաքանա և չփչանա համը։
- Գինու պահպանման համար ամենալավ վայրը մութ և զով տարածքներն են (օրինակ՝ մառանը, սակայն ոչ սառնարանը)։
- Բաժակները հարվածելով կենաց խմելու ավանդույթը եկել է հին և մութ դարերից, երբ մարդիկ վախենում էին թունավորված լինելուց և բաժակները իրար էին հարվածում, որպեսզի մի բաժակից մյուսը գինի լցվեր։
- Միայն Վիետնամում կարող եք փորձել այնպիսի գինի, որտեղ գինու հետ խառնում են նաև կոբրայի արյուն։ Իսկ Կանադայում կա գինու տեսակ, որը պատրաստում են լոլիկից։
- Յուրահատուկ համերի սիրահարների համար չինացերը արտադրում են երկու տեսակի գինիներ` մեկը բրինձից, մյուսը՝ վագրի ոսկորներից։
- Արքայազն Չարլզը իր մեքենաների պահեստում ունի Aston Martin մակնիշի ավտոմեքենա, որի համար որպես վառելիք օգտագործվում է գինի՝ բիոէտանոլ, որը համարվում է 85% էկոլոգիապես ավելի անվտանգ։
- Ամենաթանկ գինին վաճառվել է մի անհայտ ամերիկացի հավաքածուի համար, որի համար նա վճարել է երեք հարյուր հազար դոլար որպես բարեգործություն։ Ի դեպ, գինին բավականին երիտասարդ էր և չուներ տիտղոսներ։
- Ամենահին գինին գտնվել է պեղումների ժամանակ` Հռոմում, դրա տարիքը 1700 տարի է։ Այժմ այդ գինին պահպանվում է Գերմանիայի Պֆալցի թանգարանում։
- Լավագույն գինիների մրցույթում, որը հավասարազոր է գինեգործների Նոբելյան մրցանակի, 2017 թ․-ին հաղթել է Կալիֆոռնիայի Harlan Estate գինին։ Նշենք, որ գնահատման հանձնաժողովում կար ավելի քան 7 հազար մասնագետ` 105 երկրներից։ Դա իսկապես արժանի հաղթանակ էր։
Ռուսերենից թարգմանությունը` Արտյոմ Վառլամովի
Комментариев нет:
Отправить комментарий