
Կան մարդիկ, ում մասին մտածելով ենք առավոտյան բացում մեր աչքերը… Նրանք մեր կողքին չեն, բայց միևնույն ժամանակ միշտ մեզ հետ են, Սրտում:
Կան այնպիսի ժպիտներ, որոնք մենք նվիրում ենք միայն այդ մարդկանց, հույս ունենալով, որ այն ներքին լույսը, որը մենք նրանց ուղարկում ենք, կհասնի նրանց Հոգուն:
Կան այնպիսի մարդիկ, երբեմն հեռու գտնվող, բայց միշտ անսահման մոտ մեզ, որոնց մենք շատ ենք ցանկանում գրկել այս պահին:
Նրանց մասին ենք մենք մտածում ամբողջ օրը, տանում ենք նրանց մեզ հետ հեռու քաղաքներ և երկրներ:
Նրանց համար ենք աղոթում և անհանգստանում: Նրանց ենք մենք անսահման կարոտում:
Եվ ինչ լռության և թերի ըմբռման օվկիանոս էլ մեզ չբաժանի, մենք միշտ պատրաստ ենք լսել նրանց ջերմ և այքան հարազատ ՙՙԲարև՚՚-ը…
Նկարը՝ Lindsey Pemberton
Աղբյուր՝ Есть такие люди...
Комментариев нет:
Отправить комментарий