Նկարը՝ 20.02.19
Հեղինակ՝ Աստղ Կիրակոսյան
Նվեր Հայաստանում Հնդկաստանի լիազոր Դեսպանին
Եղիր այն փոփոխությունը, որ ցանկանում ես տեսնել աշխարհում։
Մահաթմա Գանդի
Փոփոխությունը ծնում է պարապությունը: Ծնվում է այն ժամանակ, երբ մարդու կյանքի միալար ընթացքը կանգ է առնում՝ գործ, դաս, խնդիրներ, հոգսեր... Մարդը դառնում է ազատ, սկսում է նույնքան ազատ մտածել ու երազել: Կոտրում է իր ունեցած, չունեցածի սահմանները, դուրս է գալիս վանդակից: Սկսում է ապրել ու ապրեցնում է իր բոլոր գունավոր գաղափարները:
Մենք անկախ մեզնից ենք փոխվում ու փոփոխություններ անում: Ինչը ինքնստինքյան չի ստացվում՝ ստանդարտ, սինթեթիկ... Դա մենք չենք ու մերը չէ: Մարդը փոխում է աշխարհն այն պահից, երբ ծնվում է ու թե ինչ ընթացք կտա իր կյանքին որոշում է` ինքը, շրջապատը, ընտանիքը և այլն: Մարդկանց թվում է, թե նրանք փոխվում են, բայց նրանք բացահայտում և սկսում են ճանաչել իրենք իրենց ու իրենց ունեցած աշխարհը:
Գանդին նաև ասել է՝ 《Ուզում ես փոխել աշխարհը, փոխիր ինքդ քեզ》: Աշխարհն էլ եմ ես:
Շնորհավոր Մահաթմա Գանդիի ծննդյան 150 ամյակը:
Комментариев нет:
Отправить комментарий