суббота, 2 марта 2019 г.

Օդը

 
 Շատ բաներ կան, որ մեզ սպանում են.
ծխախոտ, ալկոհոլ, նախանձ, խանդ, կարոտ, չարություն-բարություն․․․ Հարվածում են բոլորը։ Նույնիսկ ամենաուժեղ մարզիկը չի կարող այնքան ուժեղ հարվածել, որքան կյանքը։ Երբ մենք սկսում ենք ճախրել օդում, ասես մեզ ի ծնե թևեր էին տվել, կյանքը մեզ միանգամից ծնկի է իջեցնում ու ցույց տալիս մեր տեղը։ Չհիասթափվելու համար պետք է չոգևորվել։ Հանգիստ ապրելու համար պետք է գոյատևել։ Երբ հասցրեցինք այսչափ զարգանալ․․․ Նայում ես մարդկանց, վախենում ես։ Խելացիները նման են մյուս խելացիներին, տգետները` նունպես․․․ Խելացիները չգիտեն, որ հենց իրենք են տգետները։
Գիտելիքը՝ էդ անպետք ինֆորմացիան, որ ոչ մի կերպ մեզ մտածել չի տալիս, մեզ դարձնում է սինթետիկ, թափանցիկ ու խաբուսիկ․ նորօրյա արհեստական ինտելեկտը ծրագրավորել ու վերագրում ենք ինքներս մեզ որ ինչ...
   Մեր շնչած օդն էլ տասը տարի առաջվա օդը չէ։ Մեր շնչած օդն էլ քսան տարի առաջվա օդը չէ։
Մեր շնչած օդը․․․ Օդը․․․ մենք չենք շնչում։
Շատ բաներ կան, որ մեզ սպանում են...

Комментариев нет:

Отправить комментарий