понедельник, 4 марта 2019 г.

Դա մեր ուժերի սահմաններում է...



Երբեմն տհաճ միջադեպի օգնությամբ կյանքին հետաքրքիր է իմանալ` արդյո՞ք կարող ես տվյալ միջադեպում տեսնել հմայք:
Դա մեր ուժերի սահմաններում է՝ տաքացնել Տիեզերքը:
Այո-այո, հենց հիմա, առանց ձեռքի ափերի մեջ գտնվող փաթիլների, ծովի կարմիր մայրամուտի և առանց ճանապարհի՝ շարունակվող բլրի ետևով:
-Կհամարձկվե՞ս սիրել այն, ինչ կա,- հարցնում է կյանքը` առանց աչքերը քեզնից փախցնելու:
Եվ եթե ճիշտն ասեմ՝ այդ պահին չեմ գտնում պատասխան: Անգամ եթե ասեմ «ոչ», կյանքը չի պահի կուպրի այդ գդալը, իսկ եթե ասեմ «այո»` այն մեղրի չի վերածի:
Եվ, երբեմն մենք այսպես էլ կանգում ենք կյանքի հետ՝ նայելով իրար: Ես շունչ եմ քաշում, նա քշում է սպիտակ ամպերը երկնքով: Արտաշնչում եմ, և արևը թաքնվում է ծառի բարակ ճյուղերի ետևում: Ինչ-որ մի պահի, ինչ-որ մեկը պարտադիր գրկում է ուրիշին: Եվ կարևորը` այդ գրկախառնությանը շատ երկար չսպասելն է:
Չէ՞ որ, երբ թվում է, որ ցրտել է՝ ժամանակն է անձամբ նվիրել գրկախառնություններ:
Դա մեր ուժերի սահմաններում է՝ տաքացնել ողջ Տիեզերքը:

Աղբյուր՝ Сможешь ли ты здесь увидеть волшебство?

Комментариев нет:

Отправить комментарий