четверг, 29 марта 2018 г.

Սա հենց քեզ, թանկագին իմ մարդ

Բարև: Սա գրում եմ հենց քեզ, թանկագին իմ մարդ:
Կարդա սա համաչափ, հանգիստ, լցվելով ուրախությամբ: Այսպես: Դու՝ հիանալի մարդ ես: Ունես հիասքանչ հոգի: Միշտ հիշիր այդ մասին: Ունես գեղեցիկ և սիրով լցված աչքեր:
Դու ժպտում ես սքանչելի կերպով, ունես վարակիչ ծիծաղ, հաճելի ձայն, իսկ կարևորը՝ դու միշտ կարող ես զգալ սեր, շնորհակալություն կամ էլ ուղղակի մեղմ ուրախություն և արտացոլել այդ ամենը դեպի աշխարհ: Իսկ, գիտե՞ս ինչու: Որովհետև դու ունես հոգի: Խոստացիր, խնդրում եմ, որ կանես ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի լինես միշտ իրոք երջանիկ:
Դա ավելի հիշտ է, քան թվում է: Իսկ հիմա... փակիր աչքերդ, այն ամենը ինչ քեզ անհանգստացնում է, բոլոր տագնապալի մտքերը...երևի խորհուդ տալ, որ ուղղակի ամեն ինչ մոռանաս հիմարություն է, չէ՞: Այդ ամենը անելու փորձեր արդեն եղել են, չէ՞: Ուրեմն... ուղղակի բաց թող: Ուղղակի կենտրոնացրու ամոբողջ ուշադրությունդ սիրո և շնորհակալության վրա: Այստեղ և հիմա: Դա հեշտ է: Ուղղակի լցրու այս ակնթարթը սիրով: Դա այնքան հեշտ է:
Ամեն ինչ լավ կլինի, անգամ չհամարձակվես կասկածել: Դե, ժպտա՛: Նայիր հոգուդ ներսը: Շնորհակալ եմ, որ դու կարդում ես սա, շնորհակալ եմ ուղղակի այն բանի համար, որ դու կաս: Զգա այս ամենը և շարունակիր մնալ լավ մարդ:
Աղբյուր՝  Это именно тебе, дорогой мой человечек

Комментариев нет:

Отправить комментарий