пятница, 2 марта 2018 г.

Ամեն բան այսպես, թե այնպես պարզ է

Սովորական օր է: Տրամադրությունը՝ սովորական, եղանակը՝ սովորական, ես էլ՝ սովորական աղջիկ եմ:
Գրադարանում եմ նստած, բայց աղմուկոտ է, ու այնքան, որ գործ անելիս լարում պահանջի:
Նայում եմ ամեն երկրորդը հետազոտություն է անում, ասա՝ 《 Մեկը լինի քեզ հետազոտի 》: Չնայած նրան, որ հեչ էլ հետազոտելու բան չի, ամեն բան այսպես, թե այնպես պարզ է:
Բայց լավ է, ում, երբ նայում ես ինչ-որ ձգտում ունի, զբաղված է, խառն է: Դուրս գալիս են այդպիսի մարդիկ:
Կան գործունյա ծայրահեղականներ, որոնց ուշքն վաղուց է տարել, լավ չէ նրանց հետ գործ ունենալ:
Ու կան նաև մարդիկ, ովքեր կարող են ամեն բան անել, ամենից գաղափար ունեն ու բոլոր խնդիրներն՝ խնդիրներ չեն նրանց համար: Բայց իրենք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղ չեն ընկնում, ճիշը ճանապարհ չեն ընտրում ու այդպես, ոչ ոք չի իմանում իր կարողությունների մասին:
Ամենա հեշտն՝ անպիտան լինելն է, ոչինչ չես ունենում կորցնելու, մտածելու, զբաղվելու ու ձգտելու համար: Ամեն բան այսպես, թե այնպես պարզ է:

Комментариев нет:

Отправить комментарий