четверг, 1 марта 2018 г.

Ճշմարտության ճանապարհները

Զարմանալի չէ, որ լեզուներում ճշմարտությունը մեկ հատ է՝ չունի հոգնակի թիվ։
Բոլոր խոսակցությունները կյանքի, մարդու, տիեզերքի, ամեն ինչի մասին տանում է մի բանի՝ ճշմարտության։ Պատկերացրեք՝  ամբողջ աշխարհը մի գնդաձև համակարգ է, որի կենտրոնում գտնվում է ճշմարտությունը։ Կարելի է նաև համարել, որ աստված հենց այդ համակարգն է։ Զորավոր է լինում համակարգը, քանզի այդ տեսանկյունից աշխարհին նայելիս դու տեսնում ես, որ շատ բաներ կապվում են իրար, օրինակ՝ մարդու մահանալը։ Հին հայկական դիցաբանության մեջ գոյություն ուներ մահի ոգի՝ Գրողը։ Նա իր գրքույկի մեջ գրառում էր մարդկանց մասին տեղեկություններ, ովքեր պետք է մահանային։ Բազմիցս եմ լսել, երբ մարդը մահանալու ընթացքում սկսում է խոսել արդեն իսկ մահացած մարդկանց հետ, նույնիսկ, եթե չի իմացել, որ այդ մարդը մահացել է։ Փորձում եմ այս ֆենոմենը դիտարկել ինչպես համակարգի խախտում, որի հետևանքում էլ Գրողը գրառում է խախտողի անունը։ Հետաքրքիր էր նաև այն, որ ոչ միայն հայկական դիցաբանության մեջ կա այդպիսի աստված, ալյև ուրիշ ազգերի։ Բացի Գրողից դիցաբանության մեջ կա նաև Բախտը, ով համարվում էր ճակատագրի ոգի։ Բախտը շատ է նման Աստծոն։ Երբ մարդը Աստծուց մի բան է խնդրում, նա նույնապես կարող է դա խնդրել Բախտից, որովհետև նրա ամբողջ կյանքի ուղին գտնվում է հենց Բախտի ձեռքերում և ինչ-որ շնորհքի համար պատասխանատու է հենց Բախտը։ Եթե դիտարկենք ամբողջ աշխարհը ինչպես գունդ, որի կենտրոնում գտնվում է ճշմարտությունը, ապա կարելի է ասել, որ ճակատագիրը կամ նույնիսկ Աստված հենց այդ համակրգն է, որի մեջ էլ մենք ապրում ենք։ 

Комментариев нет:

Отправить комментарий