среда, 28 февраля 2018 г.

Սիրտը ունի տան տեսք

Տղան համոզված էր, որ սիրտը իրականում այնպիսին չէ, ինչպիսին նրան ցույց էին տալիս մուլտֆիլմերում:
Ոչ էլ այնպիսին, ինչպիսին այն նկարում էին անատոմիայի ատլասում: Սիրտը ունի տան տեսք, որովհետև այնտեղ ինչ-որ մեկը ապրում է: Եվ այդ տունը, հավանաբար, ունի շատ սենյակներ: Ինչպե՞ս կարող է ուրիշ կերպ լինել: Մայրիկին հարկավոր է  կապույտ վարագույրներով իր ննջարանը, հայրիկին՝ իր աշխատասենյակը: Խոհանոցը թող կատվի համար լինի, այնտեղ սառնարան կա: Եղբայրը կարող է իր պլակատներով և սկավառակներով կարող է տեղավորվել ձեղնահարկում: Հարևանի աղջկա փոքր սենյակը, ամենայն հավանականությամբ, կփակի, որովհետև նա նեղացրել և հարվածել էր տղային, բայց բանալիները հեռու տեղում չի պահի:
-Իսկ աշխարհում կա՞ն մարդիկ, ովքեր ոչ ոքի չեն սիրում, միայն իրենք իրենց,-հարցրեց Տղան:
-Բավականին շատ են,-պատասխանեց Մայրը:
«Ինչ դժբախտ են,-մտածեց Տղան,-նրանցը տուն չէ, այլ մի սենյականոց բնակարան»:
Նկարը՝ Miren Asiain Lora
Աղբյուր՝ Сердце имеет форму дома

Комментариев нет:

Отправить комментарий