понедельник, 12 февраля 2018 г.

Տրնդեզն ընտանիքում

Փոքրուց շատ եմ սիրում Տրնդեզ տոնը ու սիրում եմ ավելի, քան Ամանորը:

Մեծ ընտանիքս հավաքվում է՝ հայրս ու պապս տանիքում կրակ են վառում, տատս ու մայրս փոխինդ, աղանձ ու գաթաներ են պատրաստում: Իսկ մենք՝ քույր-եղբայրներով հրճված, այստեղից էնտեղ անցնելով բոլորին մեծ սիրով և երջանկությամբ խանգարում ենք:
Կրակը վառելուն պես՝ յոթ շրջան պտտվում ենք, հետո ամենքս երեք անգամ ցատկում ենք կրակի վրայով: Երբ բոլորն արդեն ցատկել, վերջացրել են, մարելուց առաջ փոքր եղբայրս ու ես անընդհատ ցատկում են կրակի վրայով այնքան, մինչև ուշքներս գնալուն պես չհոգնենք: Քիչ հետո կրակը մարում ենք, իջնում ենք տուն: Բարձր, լավ տրամադրությամբ, իսկ ես ուեղբայրս հոգնած ու տարջված՝ նստում ենք սեղան, շնորհավորում միմյանց և ուրախանում:

Комментариев нет:

Отправить комментарий