пятница, 23 февраля 2018 г.

Էլ ինչ անեմ...

Վա՜յ, էն ոնց եմ հորս կարոտել: Ոնց ասեմ մորս ու քրոջս, որ թաքցնեն իրենց կարոտը, ախր ես էլ չեմ կարողանում: 
     Ոնց արթարացնեմ ինքս ինձ: Որքան ինձ պատե պատ տամ, ինչ անեմ, ոնց անեմ... Սիրտս կախ է, միտքս հայրս է՝ ոնց է, ինչ է անում: 
     Գործուղման պատճառով հայրս երկրում չէ: Ընտանիքից հեռու է: Սկսել եմ նախանձել մյուսերին: Սկսել եմ զարմանալ՝ կան չէ երեխեք, որ հոր խստությունից փախնում են, անտեսում են որոշ չափով: Ախր ոնց կարելի է: 
    Հայրս ինչ ստեղ չէ, մի տեսակ անզորություն եմ զգում: Պատասխանատու եմ զգում ամեն ընտանիքիս վատ պահի, վատ օրվա համար: Պարավորվում եմ լավ պահերի, լավ օրեր նվիրելուն: 
     Իտալերեն ու Անգլերեն եմ պարաում: Պապայի հետ խոսելիս զգացվում է մի քիչ հպարտանում է: Էլ ինչ անեմ, ինձ պատե պատ տամ, որ էլ ավելի շատ հպարտանա: Նկարչության ու դաշնամուրի եմ գնում: Մասնակցում եմ երկու միջազգային պրոեկտների՝ որից մեկում կամավոր աշխատող եմ: Երեկ ինքս ինձ վրա զարմացել էի: Երկու օրում հաստափոր գիրք կարդացի վերջացրի, ափսոս պարզվեց հերթական անպետք գիրքն է: Մտքովս անցել է՝ սկսել եմ գիրք գրել, ինչու չէ՝ հերթական անպետք գիրք: 
Էլ չգիտեմ ինչով կարելի է զբաղվել, ինչ անել, ոնց անել: Սիրտս կախ է, միտքս հայրս է՝ ոնց է, ինչ է անում: 
      

1 комментарий: