понедельник, 5 марта 2018 г.

Կժպտա՞ս

-Մա՛մ, ի՛նձ նայիր․-Շրջվեց, բայց բնականաբար ստիպված՝ զգալով իմ սպասողական հայացքը։
-Չէ՛, աչքերի՛ս նայիր․- Եվ այդ լռության վայրկյանին նրա թախծոտ աչքերն ասես պոռթկում էին երկուսիս փոխարեն։
-Կժպտա՞ս․-Դեռ մի փոքր հույս ունեի, որ ցանկությունս կկատարվի՝ ինքս էլ հասկանալով դրա անհավանականությունը՝ սպասում էի։ Սպասում էի, ինչպես մանուկը ձմեռ պապի նվերին կսպասեր։ Ասես հրաշք, որի մեջ կա խաբեություն ու կեղծիք։
-Դե բավական է նրա խոսքերը կրկնես․-Զայրացած պտտեց ղեկը․-Այդ ի՞նչ ձևականություն է՝ <<կժպտա՞ս>>։ Այդ ժպիտը պետք է գա ներսից։
-Իսկ ես ուզում եմ, որ դու ժպտաս ներսից, Մա՜մ․․․

Հնչում էր ուրախ և անիմաստ մի երգ։ Բարձրացրի։ Թող երգի էլի։ Թող ցրի այս աղմուկը։  Սովորաբար այդպես է չէ՞։

Комментариев нет:

Отправить комментарий