Սենյակում լուռ էր, չնայած նրան, որ լիքը մարդ կար ներսում։ Դե իհարկե, նույնիսկ մեր դասարանի ծաղրածուները սուս կմանան քիմիայի դասին՝ տեսնելով խիստ ուսուցչուհուն: Բայց ես հիշում եմ, ոնց դասից հետո գնացի տուն ու, վեցնելով թուղթ ու գրիչը, նստեցի, սկսեցի մտածել:
Ուզում էի, որ կյանքը
ավելի հետաքրքիր լիներ, ուզում էի նենց տեխնոլոգիա սարքեի, որ մարդ չմահանա։ Օրինակ՝
հեռախոսների նման, ակումուլյատորը նստում ա, մարտկոցին ես միացնում, կամ, եթե կոտրվում
է, նորն ես առնում: Ուզում եմ չիպերի նման բան սարքեմ, որ մարդ միացնի գլխի մեջ ու
կյանքում ոչ մի բան չմոռանա, ծերանալուց էլ չմահանա:
Ես ուղղակի պառկած մտածում
էի, մեկ էլ հանկարծ պատի վրայի դարակը շարժվեց, ու այնտեղի հաստ գրքերից մեկը ընկավ
իմ վրա։ Ցավոտ էր, բայց, նայելով գրքին նկատեցի, որ ռոբոտների և այլ բաների մասին է։
Հետաքրքրվեցի, բացեցի ու սկսեցի կարդալ։ Կարդալուց հետո միտք ծագեց, մոտեցա սեղանին,
վերցնելով տարբեր դետալներ, ու սկսեցի:
Դա տևեց ամբողջ գիշեր,
կամ մի գուցե երկու։ Վերջապես, ավարտելուց, ձեռքիս մեջ մի փոքրիկ ֆլեշ կրիչի նման բան
էր, որին ես անվանում եմ VERA։ Ուրախացա, հետո արագ դուրս թռա փորձելու:
Բնականաբար, իմ վրա չէի
փորձելու, դրա համար ընկերոջս կանչեցի ու նրա թույլտվությամբ խրեցի այդ ֆլեշ կրիչը
ականջը, ու անհանբեր սպասեցի նրա արձագանքին։ Բանն այն էր, որ VERA-ն կպցրած էր իմ
հեռախոսին, իսկ հեռախոսիս նամակ էր եկել «Синий
кит»-ից․ այնտեղ գրված էր «գնա պատուհանից գցվիր, թե չէ ծնողներիդ կսպանենք», ես ջնջեցի նամակը, բայց այ ընկերս վեր կացավ,
մոտեցավ պատշգամբին ու գցվեց:
Նրան թաղելուց չիպը չկարողացա
հանել, մտածեցի՝ երևի փշրվել է, բայց այդ օրվանից հետո իմ կյանքը դարձավ դժոխք: Ժողովուրդը
ասես վարաքված լիներ կորոնայի նման, ինչ-որ հիվանդությամբ, նրանք ամիսներով գնում էին
բժիշկների մոտ՝ բողոքելով տարբեր սուր ցավերից, իսկ բժիշկները տարբեր մարդկանց ականջներից
հանում էին տարբեր գույնի լարեր, ասես նրանց ուղեղը կոտրված համակարգիչ լիներ: Հաճախ
լինում էին դեպքեր, որ լարերը հանելուց մարդիկ մահանում էին:
Կյանքը դարձավ իսկական
սարսափ ֆիլմ, ոստիկանությունը արգելում էր դուրս գալ, ուտելիքը պետք էր միայն պատվիրել,
բայց զանգը տալուց դուռը վախենում էիր բացել, առաքիչները հագնված էին քիմզաշիտ հագուստով,
որը վախենալու տեսք ուներ: Այսպես ամեն ինչ կշարունակվեր, եթե իմ ուսուցիչը ինձ չարթնացներ։
Նա ինձ նկատողություն տվեց, որ դասի ժամանակ քնում եմ, բայց ես միևնույն է ուրախ էի,
որ այդ ամենը երազ էր:
Комментариев нет:
Отправить комментарий