Դրսում ցուրտ էր, անձրև էր գալիս։ Ես քայլում էի թաց գետնի վրայով, կեղտոտելով նոր առած կոշիկներս, քայլում էի ու անիծում կյանքը, որովհետև այսօր հերիք չի ուշացել եմ դասից, մի հատ էլ մարզահագուստս էի մոռացել ու նկատողություն ստացել, մայրս վրես գոռացել էր, հայրս էլ ասում էր, թե ինչքան անբախտ եղավ իրենց երեխան։ Այսպիսով որոշեցի ման գամ, են էլ անձրև եկավ և ամբողջ շորերս աղտոտեց։ Ճանապարհին զգացի, որ ինչ որ մեկը հետևում է ինձ, շրջվեցի տեսա փոքրիկ կատու, որը մլավելով քայլում էր հետս։ <Երևի սոված է> մտածեցի ես, հանեցի գրպանիցս վերջին փողերը ու կեր առա կատվին։ Հիմա կողքը նստած շոյում եմ նրան, ախր կատուները լավ բան են, միշտ ժպիտ են առաջացնում մոտս։
Ինչ էլ լինի, կյանքը հրաշալի է։
Комментариев нет:
Отправить комментарий