Կար-չկար մի կասկածամիտ մարդ կար, ով շատ էր վախենում մահից, երբ խոսքը վերաբերում էր իրեն:
Մի օր, ի թիվս այլ խելահեղ մտքերի, նրա մտքով անցավ, որ գուցե նա արդեն մահացել է։ Նա հարցրեց կնոջը.
— Ասա ինձ, գուցե ես արդեն մեհացե՞լ եմ:
Կինը ծիծաղեց և խորհուրդ տվեց նրան ձեռքերին ու ոտքերին դիպչի։
-Տեսնու՞մ ես։ Նրանք տաք են: Դա ապացույց է, որ դու ողջ ես։ Հակառակ դեպքում քո ձեռքերն ու ոտքերը սառույցի պես սառը կլինեն։
Տղամարդը դա համարեց շատ խելամիտ և հանգստացավ։
Մի քանի շաբաթ անց, երբ առատ ձյուն էր գալիս, մարդը գնաց անտառ՝ ցախ բերելու։ Այնտեղ նա հանեց ձեռնոցները և սկսեց կացնով ծառերը հատել։
Ինքնաբերաբար ձեռքով սրբեց ճակատը և նկատեց, որ այն սառն է։ Մտաբերելով կնոջ խոսքերը՝ նա հանեց կոշիկներն ու գուլպաները և, ի սարսափ, համոզվեց, որ իր ոտքերը նույնպես սառն են։
Այլևս նա կասկած չուներ և հասկացավ, որ մահացել է։
«Մահացած մարդու համար լավ չէ փայտ կտրատել», — մտածեց նա:
Ուստի, նա դրեց կացինը ջորի կողքին, և պառկեց սառցե գետնին ու քարացավ՝ աչքերը փակ, իսկ ձեռքերը խաչած կրծքին։
Շուտով շների ոհմակը մոտեցավ պաշարներով թամբին։ Չհանդիպելով դիմադրության՝ նրանք պատռեցին պայուսակները և կերան այն ամենը, ինչ ուտելի էր։ Մարդը մտածեց. «Նրանց բախտը բերել է, որ ես մահացել եմ: Հակառակ դեպքում նրանց կցրեի»։
Ոհմակը շարունակում էր շրջել ու հոտոտել և հայտնաբերեց ջորի, որը կապված էր ծառին և հեշտ զոհ էր շան սուր ատամների համար: Ջորին քրքջում էր ու ոտքերով հարվածում, բայց մարդը անգամ տեղից չշարժվեց: Նա մտածում էր, թե ինչպե՞ս կպաշտպաներ ջորուն, եթե մահացած չլիներ։
Րոպեների ընթացքում նրանք ջորուց բան չթողեցին, և միայն մի քանի շուն մնացին կրծելու ոսկորները։
Անկուշտ հոտը շարունակում էր շրջել այդ տարածքում։
Շուտով շներից մեկը զգաց մարդու հոտը։ Նա նայեց շուրջը և տեսավ փայտահատին, որը անշարժ պառկած էր գետնին։ Նա մոտեցավ դանդաղ, շատ դանդաղ, որովհետև գիտեր, որ մարդիկ վտանգավոր արարածներ են, որոնք ընդունակ են ցանկացած խարդավանքի։
Մի քանի վայրկյան անց ամբողջ ոհմակը շրջապատեց մարդուն։
«Հիմա ինձ կուտեն,- մտածեց նա։ — Եթե ես մահացած չլինեի, ամեն ինչ այլ կերպ կլիներ»:
Շները մոտեցան… ու տեսնելով, որ նա չի շարժվում, կերան։
Աղբյուրը.
Комментариев нет:
Отправить комментарий