суббота, 28 марта 2020 г.

Համբերության հանդես․․․

Մեր ամբողջ կյանքի ընթացքում մենք համբերում ենք․․․
Անընդհատ զիջում ուրիշներին ու մոռանում ինքներս մեզ․․․ Մենք անընդհատ սպասում ենք, համբերում ու վերջում․․․ Վերջում երևի կոտրվում։
Մեր կյանքը դարձել է մի հանդես, որտեղ մենք կարծես երկրորդական դեր ենք կատարում։ Բոլորը խաղում են, հենվում մեր օգնության վրա ու ցատկում մեզանից շա՜տ առաջ, անգամ առանց վերջին անգամ շնորհակալություն ասելու։ Գիտե՞ք, ցանկացած հանդես մի օր վերջանում է․․․ ԻՆչ-որ մի օր․․․ Դուք կնայեք իմ նկարին ու կհիշեք ինձ, որպես մի խեղճի՝ ով բոլորին օգնում էր․․․ Իսկ ե՞ս․․․ Ես կծիծաղեմ ձեզ վրա վերևից նայելով ձեզ ու ձեր ստեղծած խաբկանքին․․․

Комментариев нет:

Отправить комментарий