четверг, 26 марта 2020 г.

«Մարդու ոչնչացումը» վերլուծություն

Ուրիշ է, երբ ընթերցում ես անծանոթ գրողի գրքերը և ուրիշ է, երբ ընթերցում ես քո կողքին ապրող՝ ընկերոջդ գիրքը։
Անի Արղության «Մարդու ոչնչացումը»։ Չեմ կարող բնութագրել իմ զգացողությունները, երբ առաջին անգամ լսեցի Անիի գրքի մասին։ Կարող եմ ասել միայն, որ անկեղծ ուրախություն զգացի ու չգիտեմ ինչու կարծես ապագա մեծ գրողի պատկերացրի իմ առաջ։ Դու լսում ես մեկի մտքերը, կարծիքները․․․ Ու մի օր անսպասելի հանդիպում ես նրա գրքի լուսանկարին։ Մինչև գրքի լույս տեսնելը չեմ իմացել սպասվող անակնկալի մասին։ Տեսել եմ միայն ամենավերջում Անիի ֆեյսբուքյան գրառումը՝ իր գրքի լուսանկարով։ Կարող եմ ասել՝  հպարտանում եմ, որ ունեմ այսպիսի ընկերուհի, ով համարձակություն է ունեցել՝ կիսել իր մտքերը մեզ հետ։
Իսկ հիմա գրքի մասին։ «Մարդու ոչնչացումը» գրքում ասես փոքրիկ առանձին գրքեր տեղադրված լինեն՝ տարբեր թեմաներով։ Այստեղ խոսվում է մարդու մտքերի, զգացողությունների ու ամենի մասին ինչ մարդը զգում է ՝ իր ամբողջ կյանքի ընթացքում։ Չեմ հարցրել, թե ինչու հենց «Մարդո ոչնչացում» այլ ոչ թե մեկ այլ հասարակ ու պարզ վերնագիր, ենթադրում եմ, որ իմաստը մեկն է՝ մարդու մտքերը։ Չէ՞, որ հաճախ հենց մեր մտքերն են ոչնչացման տանում մեր անձը։ Այս գիրքը հիմնականում այն մարդկանց համար է, ովքեր չեն հասկանում ինչ է իրենց հետ կատարվում, ինչ զգացողություններ ունեն և այլն։
Իմ սիրելի մասը գրքից՝ մենակության մասին խոսվող մասն է։ Չնայած գիրքը ընթերցել եմ մոտ մեկ ամիս առաջ մեջս դեռ ֆիքսված են այնտեղ գրված խոսքերը։ «Մարդիկ այնքան են տարվում շրջակա միջավայրով, որ մոռանում են մենակության շքեղությունը»։ Երևի այս մասը ամենահոգեհարազատն էր ինձ, քանի որ ես ինքս իմ մեծ շրջապատում ինձ կորցնում եմ ու ինձ մենակությունն է սկսում ձգել։ Հենց մենակությունն է մարդուն օգնում իր մտքերը կարգի բերել։
Դեռ երկա՜ր կարող եմ գրել այս գրքի ցանկացած գլխի մասին, սակայն ուզում եմ եզրափակել մտքերս։ Անիին մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ցանականում եմ, որ երբեք չհանձնվի ու նույն ոգով շարունակի։

Комментариев нет:

Отправить комментарий