вторник, 24 марта 2020 г.

«Կյանքի 200 դաս» վերլուծություն

Ես ընթերցել եմ բոլոր խորհուրդները, որոնք գրված էին  «Կյանքի 200 դաս»  գրքում։
Ճիշտն ասած բոլորը յուրովի կարևոր էին ու ամեն մեկը ուներ առանձին վերլուծության կարիք, բայց ես ընտրեցի այն խորհուրդը, որը ավելի հոգեհարազատ էր ինձ։
Պահեք օրագիր,որպեսզի հետևեք ձեր առաջընթացին և շարադրեք ձեր իսկ մտքերը:
Մանկուց սիրել եմ օրս գրի առնել թղթի վրա։ Չնայած հիմա կարդում ու ծիծաղում եմ մանկական մտքերիս ու արարքներիս վրա մեկ է ուրախ եմ, որ կարողացել եմ գրել ու պահպանել հիշողություններս։ Վերջերս հին օրագիրս փոխարինեցի նորով ու որոշեցի սկսել «Նոր կյանք» ու գրի առնել հաղթանակներս։ Օրագիրը նման է մարդու, դու կարող ես կիսվել նրա հետ։ Այն տարբերվում է մարդկանցից այնքանով, որ վստահեցնում է քեզ, թե քո գրելուց հետո ինքն իրեն կկողպի ու բացի քեզնից էլ ոչ ոք չի կարդա քո գաղտնիքը։ Շատ մարդիկ այդպես չեն․․․ Մենք չենք նկատում բայց նույնիսկ ամենավստահելի մարդիկ չեն կարող գաղտնիքը իրենց մեջ պահել։ Գալիս է մի պահ, երբ ակամա ուզում ես ինչ-որ մեկին ասել, չնայած գիտես, որ ինչ-որ մի օր, ինչ-որ մեկը քեզ հետ էր կիսվել խնդրելով չբարձրաձայնել։
Օրագիրը օգնում է դառնալ նպատակասլաց և հաղթահարել ալարկոտությունը։ Միայն, որ դու ամեն օր փորձում ես գրի առնել օրդ արդեն ալարկոտության հաղթահարում է։

Комментариев нет:

Отправить комментарий