Կերպարներ`
Չարլի`գլխավոր հերոս
Շտրաուս` Չարլիի բժիշկը
Կինիան`Չարլիի ուսուցչուհին
Նեմուր`Չարլիի երկրորդ բժիշկը
Էլջերնոն` մկնիկ ,որը հանդիսանում էր փորձագիտական նմուշ
Ջո Կարպ, Ֆրենկ Ռեֆլին, Ջորջ` Չարլիին ծաղրողները (նրանց Չարլին ընկեր էր համարում)
Գիրքը երեսունյոթ ամյա Չարլի Գորդոնի օրագիրն է: Նա մտավոր հետամնաց էր և բուժումներ էր ստանում: Չարլին ամեն օր գրառումներ էր կատարում իր կատարած թեստերի և փորձերի մասին: Նա իրեն վատ էր զգում , երբ թեստը չէր կարողանում անցնել:
Նրա թեստերից մեկը մկնիկի` Էլջերնոնի հետ էր: Սկզբում մկնիկը նրան մշտապես հաղթում էր, սա Չարլիին շատ էր բարկացնում:
Մկնիկի և Չարլիի այ քյուները նույնն էին , այդ իսկ պատճառով փորձագետները մկնիկի վրա փրրձեր էին կատարում և եթե դրանք արդյունք էին ունենում, ապա նույն փորձությունների միջով անցնում էր նաև Չարլին:
Չարլին չափազանց բարի էր, իրեն ծաղրողներին իր ընկերներն էր համարում: Նա շատ փորձությունների միջով անցավ և դրանից հետո կարողացավ հաղթել մկնիկին : Նրա ուրախությունը անչափելի էր: Օրեցօր նա ավելի բանիմաց էր դառնում և շատ բան հասկանում: Չարլին ի վերջո հասկացավ, որ այդ մարդիկ իրեն ծաղրում են և դադարեց շփվել նրանց հետ:
Օրագրի վերջում, կարծես թե նա արդեն բանիմաց մի գիտնական էր: Չարլին տարբեր հայտնագործություններ էր կատարում և գիտական աշխատանքներ գրում:
Մկնիկը սատկեց… Չարլին հասկացավ, դա լավ նշան չէր իր համար: Օրեցօր նա սկսում էր մոռանալ իր իմացածը : Սկզբում կետադրությունն ու ուղագրությունն էր մոռանում, իսկ հետո տան հասցեն , իր իմացած լեզուները և այսպես անվերջ նրա հիշողությունը նվազում էր: Գրքի վերջում նա դարձավ հին Չարլին:
Իմ կարծիքը`
Գիրքը ինձ համար եզակիներից է իր տեսակով: Սա մի գիրք է`որում հատվում են մարդկային բարությունն ու չարությունը, սակայն բարին չարին բարությամբ է պատասխանում: Գիրքը առանձնանում է իր հուզական բնույթով: Երբ նոր ես ընթերցում մի շարք սխալներ ես նկատում գրքի մեջ և մտածում թե անփութության արդյունք է , անգամ զարմանում միթե հնարավոր է գիրքը այսքան անուշադրությամբ հրատարակել: Ընթերցելով հասկանում ես , որ ոչ թե դրանք անփութության արդյունք են այլ Չարլին է այդպես գրել, քանի որ ուղղագրությանը և կետադրությանը ծանոթ չէր:
Գրքում արտացոլվում է շրջապատի անձանց «կենդանավայել» պահվածքը: Նրանք նվաստացնում և շարունակ ծաղրում էին Չարլիին: Անգամ այն գործարանում , որտեղ Չարլին աշխատում էր ,բոլորը ատում էին նրան: Այս պատճառով էլ աշխատակիցների 99%-ը ստորագրահավաքին էին մասնակցել , որ Չարլիին ազատեն աշխատանքից:
Չնայած ճակատագրի հեգնանքին Չարլին ԵՐԲԵՔ չչարացավ…
Մեջբերումներ`
Բոլորն էլ կարող են իրականում իրենց չտեսած բաների մասին ստեր հորինել:
Նկատում եմ, որ այլևս գրեթե չեմ կարողանում հաղորդակցվել մարդկանց հետ: Փառք Աստծու, որ գոնե կան գրքերը, երաժշտությունն ու այն խնդիրները, որոնց մասին կարղ եմ մտածել:
Չպետք է թույլ տամ, որ զգացմունքներս մթագնեն գիտակցությունս:
Մարդիկ կարծում են, որ շատ ծիծաղելի է, երբ հիմարը չի կարողանում նույն բաներն իրենց պես անել:
Խնդրում եմ ասեք դոկտոր Նեմուրին որ եթե ինքը այդքան շատ չջղայնանա երբ մարդիկ իր վրա ծիծաղում են ինքը ավելի շատ ընկերներ կունենա:
Հեշտ է ընկերներ ունենալ, երբ թողնում ես , որ մարդիկ ծիծաղեն քեզ վրա:
Խնդրումեմ եթե հարմար լինի մեկ-մեկ մի քիչ ծաղիկներ դրեք պարտեզում Էլջերնոնի գերեզմանին…
Комментариев нет:
Отправить комментарий