ՈՒսուցիչը միայն ծիծաղում էր ու ոչինչ չէր պատասխանում։
Հետո աշակերտները հարցրին, թե ինչո՞ւ է ուսուցիչը փախչում այդ հարցից։
-Դուք չե՞ք նկատել, որ մահվանից հետո ապրելու մասին հետաքրքրվում են միայն նրանք ովքեր չգիտեն ինչ անեն այս կյանքի հետ։ Նրանց պետք է ևս մեկ կյանք, որը հավերժ կտևեր,- պատասխանեց ուսուցիչը։
-Բայց ամեն դեպքում կա՞ արդյոք կյանք մահվանից հետո,- կրկին հարցրեց մի աշակերտ։
-Կա՞ արդյոք կա ՄԻՆՉ մահը - ահա ինչումն է հարցը,- պատասխանեց ուսուցիչը։
Միակ հնարավորությունը
Վարպետը սովորեցնում էր աշակերտին կրակել աղեղով։ Աշակերտը վերցրեց երկու նետ և պատրաստվեց առաջադրանքը կատարելուն։ Սակայն վարպետը եկավ և հանեց մեկ նետը։-Ինչո՞ւ դուք վերցրիք իմ երկրորդ նետը,- հարցրեց աշակերտը։
-Ես վերցրի ոչ թե երկրորդը այլ առաջինը, միևնույն է այն անցնելու էր նշանակետի կողքով։
-Բայց ինչո՞ւ,- զարմացավ աշակերտը։
-Որովհետև կրակելով այն, դու կմտածեիր, որ ունես ևս մեկ հնարավորություն։-պատասխանեց վարպետը։
Աղբյուրը՝ այստեղ։
Նկարը՝ իմն է։
Комментариев нет:
Отправить комментарий