Ընթերցեցի Պաուլո Կոելիոի «Ամանորյա հեքիաթ» ստեղծագործությունը:
Այս ստեղծագործությունը կարդալուց հետո հասկացա՝ եթե ամեն բան այնպես չէ ինչպես դու էիր պատկերացնում չի նշանակում վատ է: Հեշտ կարդացվող, կարճ պատմվածք էր: Խորհուրդ կտայի բոլոր նրանց ովքեր մտածում են որ իրենց կյանքում ամեն բան վատ է:
Այսօր ես ընթերցեցի Չարլի Չապլինի նամակը դստերը: Այս նամակը Չարլին գրում էր Սուրբ ծննդյան գիշերը: Հիմնական խորհուրդը, որը Չարլին տալիս էր իր դստերը` հասարակ լինելն էր: Նա գրում էր, որ երբ իր աղջիկը լսի բազմիցս գովանքներ ու ընծաներ ստանա բացի իր հոր նամակը ու ընթերցի այն։ Նամակում Չարլին գրում էր, որ ուզում է, որ 2 ֆունտ ծախսելուց հետո 3-րդը աղջիկը ծախսի մի մարդու վրա ով իրոք ունի այդ գումարի կարիքը։ Որ իր աղջիկը մոռանա բոլոր իր երկրպագուներին ու շնորհակալ լինի տաքսու վարորդին իրեն տեղափոխելու համար։ Այս նամակը բոլոր նրանց համար է, ովքեր իրենց ամենքից վեր են դասում։ Այս նամակը շատ բան կփոխի նման մարդկանց մեջ։
Ընթերցեցի Պաուլո Կոլեիո «
Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին» ստեղծագործությունը: Այս ստեղծագործությունը մեծ ուժ է տալիս որ ինքդ քեզ հավատաս, հավատաս քո սրտին, մտքերին, այլ ոչ թե ուրիշների կարծիքներին: Ուրիշները կարող են քանդել քո երազանքները, կոտրել քեզ և այլն:
Комментариев нет:
Отправить комментарий