суббота, 7 декабря 2019 г.

Պաուլո Կոելյո


Ամանօրյա հեքիաթ

(վերլուծություն)
Կարծում եմ ,պատմությունը մարդկանց կյանքն ու երազանքներն է բնութագրում: Սկզբում պատմում է այն մասին թե ինչերի միջով անցան մայրիները: Ապա պատմում է նրանց երազանքների և ցանկությունների մասին:
Ցավոք նրանց երզանքները կարծես անկատար մնացին քանի որ նրանք կտրվեցին և դեռ մի բան էլ ոչ այնքան լավ պայմաններում հայտվեցին: Իսկ վերջում , բոլորն էլ հասան իրենց երազանքների : Մի մասը ուրախացավ, քանին որ իրենց երազանքը հենց այպես էր կատարվել ինչպես որ իրենք էին ուզում: Երրորդ մայրին շարունակ անիծեց իրեն և իր բախտը , չհասկանալով որ իր երազանք էլ է կատարվել, պարզապես ոչ այնպես ինչպես որ նա էր կամենում:
Եվ իսկապես , պետք է զգույշ երազել, քանի որ երազանքները կատարվելու հատկություն ունեն:
Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին
(վերլուծություն)
Մի աղջիկ շարունակ սրինգ էր նվագում: Նա իր երգերում պատմում էր աշխարհի գեղեցկության մասին: Նաև նվագում էր հրաշքների և կախարդանքների մասին: Մի օր անցորդներից մեկը նիան ասում է , որ իրականում աշխարհը այդպես գեղեցիկ և խորհրդավոր չէ ինչպես որ նա է պատկերացնում: Անցորդը նրան հորդորեց գրել այնպիսի երգեր, որոնցում ամեն բան իրական կլինի: Աղջիկը տխրեց , իսկ երբ փորձեց նվագել այնպես ինչպես որ անցորդը ասաց, նկատեց որ սրինգը չի նվագում:
Աղջիկը սրինգին հարցրեց թե որն է պատճառը, որ այն այլևս չի նվագում: Ի պատասխան սրիգը ասաց, որ կնվագի այն ժամանակ երբ աղջիկը կնվագի այն ինչին որ ինքն է հավատում, այլ ոչ թե այն ինչին որ բոլորն են հավատում: Այդ պահից սրինգը սկսեց կրկին նվագել և աղջկա ստեղծագործական աշխատանքները անտարբեր չէին թողնում ոչ ոքին:
Միշտ պետք է հիշել, որ այս աշխարհում կա մի ճշմարտություն՝ յուրաքանչյուր մարդ պետք է հավատա իր մտքին, քանզի միայն այդպիսով կարելի է դառնալ հանճար: Այո այդպիսով կլինենք հանճար , թեկուզ և հնարավոր է ոչ աշխարահռչակ , սակայն մեր հոգում այն ամենահայտնի հանճարը կլինի երբևէ:
Աղբյուրը ՝ Լիլիթ Սարիբեկյանի բլոգ

Комментариев нет:

Отправить комментарий