воскресенье, 1 декабря 2019 г.

Կուբիկ ռուբիկի զարգացումը Հայաստանում

Կուբիկ Ռուբիկ

Բարև ձեզ ես հավաքում եմ կուբիկ ռուբիկը  մեկ տարվա ընթացքում  և այսօր ես ձեզ կպատմեմ կուբիկ Ռուբիկի պատմության մասին և իմ առաջընթացի մասին այդ սահմանում։

1970 թվականի մարտին Լարի Նիկոլսը հայտնագործեց 2×2×2 խմբերում շարժական մասերով գլուխկոտրուկը և իր հայտնագործության համար դիմեց Կանադական արտոնագրի։ Նիկոլսի խորանարդի մասնիկներն իրար հետ միավորված էին մագնիսների օգնությամբ։ 1972 թվականի ապրիլի 11-ին Նիկոլսը ստանում է Միացյալ Նահանգների 3655201 արտոնագիրը, երկու տարի անց Ռուբիկն ստեղծում է իր խորանարդը։1970 թվականի ապրիլի 9-ին Ֆրենկ Ֆոքսը դիմում է իր «Տարածական 3×3×3» արտոնագիր ստանալու համար։ Նա ստանում է Միացյալ Թագավորության արտոնագիր (1344259) 1974 թվականի հունվարի 16-ին։Կախարդական խորանարդի փորձնական փաթեթներն արտադրվել են 1977 թվականին և վաճառքի հանվել Բուդապեշտի խաղալիքների խանութներում։ Կախարդական խորանարդի մասերը կապակցված են իրար միջև պլաստիկի միակցված կտորներով, որոնք կանխում են խորանարդի հեշտությամբ քանդվելը, հակառակ Նիկոլսի մագնիսների մոդելի։ Էռնո Ռուբիկի համաձայնությամբ, գործարար Տիբոր Լացզին այն իր հետ տարավ Նյուրենբերգի խաղալիքների ցուցահանդեսին այն նպատակով, որպեսզի տարածի գլուխկոտրուկը։ Այն նկատեց Seven Towns-ի հիմնադիր Թոմ Կրեմերը, և 1979 թվականի սեպտեմբերին նրանք Ideal Toys-ի հետ կնքեցին պայմանագիր այն մասին, որ խորանարդը վաճառվի ամբողջ աշխարհում։ Ապա կուբիկ Ռուբիկի դարձավ աշխարհի ամենա վաճառվող գլուխ կոտրուկը, որը մինչ օրս մնում է ամտուալ ես առաջին անգամ հավաքեցի կուբիկ Ռուբիկի 2018 թվականի փետրվարի 20 և ապա այնքանով հետաքրքրվեցի այդ գաղափարով, որ սկսեցի գնեմ ավելի բարդ տեսակները և մասնակցել միջազգային մրցումների այս տարի ես հղթահարդցի Հայաստանի ռեկորդը և շարունակում եմ զբաղվել հոբբիյովս։




 
Նյութի հղումներ

                   
                            https://www.youtube.com/watch?v=M5yjKpMXChI&t=9s

Комментариев нет:

Отправить комментарий