Երիտասարդ աղջիկը գալիս է հոր մոտ ու ասում․
-Հայրիկ, ես հոգնել եմ, իմ կյանքը այնքան բարդ է, այնպիսի դժվարություններ ու խնդիրներ կան, ես անընդհատ գնում եմ հոսքին հակառակ, ես այլևս ուժ չունեմ․․․ Ի՞նչ անեմ․․․
Հայրը պատասխանելու փոխարեն վերցնում է երեք ջրով լի թավա։ Մեկի մեջ նա դնում է գազար, մեկի մեջ ձու, մյուսի մեջ սուրճ։ Որոշ ժամանակ անց նա հանեց գազարը և ձուն, իսկ երրորդ թավայից լցրեց սուրճ։
—Ի՞նչ փոխվեց,- Հարցրեց նա դստերը։
—Ձուն և գազարը եփվել են, իսկ սուրճը լուծվել է ջրում։- պատասխանեց նա։
—Ոչ աղջիկս, սա միայն մակերեսային տեսանկյուն է։ Նայիր — կոշտ գազարը լինելով եռման ջրում փափկեց։ Նուրբ ու հեղուկ ձուն դարձավ պինդ։ Արտաքնապես նրանք չեն փոխվել, նրանք միայն փոխել են նրանց ներքինը՝ նույն գործողությունից հետո։ Այդպես են նաև մարդիկ — արտաքնապես ուժեղ մարդիկ կարող են փափկել այնտեղ որտեղ թույլերը միայն ուժեղանում են․․․
-Իսկ սուրճը՞,- հարցրեց աղջիկը։
-Օ՜, դա ամենահետաքրքիրն է։ Սուրճը ամբողջությամբ լուծվել է ու փոխել ջուրը դեպի բուրավետ ըմպելիքի։ Կան եզակի մարդիկ, ովքեր կարող են փոխել իրենց ու իրենց շրջապատող աշխարհը, տալով նրան նոր գույներ։
Աղբյուրը՝ այստեղ։
Комментариев нет:
Отправить комментарий